ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները զգուշացրել են՝ Պուտինը պատրաստվում է կրկնապատկել Ուկրաինա ներխուժման ջանքերը

Լուրեր

16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները նախազգուշացրել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վճռական է պատրաստվում ընդլայնել Ուկրաինա իր ներխուժումը՝ չնայած վատ պատրաստվածությանը և ռուսական տնտեսության վրա պատժամիջոցների հետևանքներին։ Այս մասին գրում է The Hill-ը։

«Կարծում եմ՝ Պուտինը զայրացած ու վշտացած է։ Նա, ամենայն հավանականությամբ, կկրկնապատկի ջանքերը և կփորձի տապալել ուկրաինացի զինվորականներին՝ հաշվի չառնելով քաղաքացիական զոհերը»,- ասել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսը Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովում լսումների ժամանակ։

Հետախուզության պաշտոնյաները նաև նշել են Պուտինի բազմաթիվ սխալ հաշվարկները, մինչ Ռուսաստանը շարունակում է իր ավերիչ հարձակումը Ուկրաինայի վրա:
«Պուտինը երկար տարիներ «եփվել» է դժգոհության ու ամբիցիաների համակցության մեջ»,- ասել է Բըրնսը։

Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսն էլ ասել է, որ թեև Պուտինն ակնկալում էր պատժամիջոցներ, սակայն չէր կանխատեսում այն աստիճանը, որ ԱՄՆ-ը, այլ երկրներ և մասնավոր ընկերություններ «կխաթարեն Արևմուտքի գործողությունները մեղմելու իր կարողությունը»:

«Մեր գնահատմամբ՝ Պուտինը վիրավորված է, որ Արևմուտքը պատշաճ հարգանք չի ցուցաբերում, և ռազմական գործողությունն ընկալում է որպես պատերազմ, որում նա չի կարող պարտություն թույլ տալ։ Բայց այն, ինչ նա կարող է պատրաստ լինել ընդունել որպես հաղթանակ, ժամանակի ընթացքում կարող է փոխվել՝ հաշվի առնելով այն զգալի ծախսերը, որոնք իրականացնում է։ Մեր վերլուծաբանները գնահատում են, որ Պուտինին դժվար թե զսպեն նման անհաջողությունները, փոխարենը նա կարող է էսկալացնել իրավիճակը՝ կրկնապատկելով ջանքերը»,- ասել է նա։

Պաշտոնյաները նաև օրենսդիրներին ասել են, որ Ռուսաստանը պատերազմի երկու շաբաթների ընթացքում 2000-4000 զոհ է ունեցել։

Էմմա Չոբանյան