Կուլեբան խոսել է Լավրովի հետ բանակցություններից ակնկալիքների մասին

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից իր ակնկալիքները զուսպ են, գրում է Korrespondent-ը։

«Ես մեծ հույսեր չեմ կապում այդ հանդիպման հետ, մեծ ակնկալիքներ չունեմ, սակայն, անկասկած, առավելագույնը կքամենք»,- հայտարարել է նա։

Սրա հետ մեկտեղ, Կուլեբան նշել է, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերի և գործընկերների հետ համակարգված՝ պատժամիջոցներ կիրառելու, Ուկրաինայի պաշտպանությանն աջակցելու, Ռուսաստանին մեկուսացնելու գործողությունների շնորհիվ ինքն այդ բանակցություններին գնում է ամուր դիրքերից մասնակցելու։

«Մենք ուժեղ ենք, մենք վստահ ենք մեզ վրա, ի շահ Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի՝ կքամենք առավելագույնը։ Թե արդյունքում ինչ կստանանք, այլ հարց է։ Դա կախված է, թե Լավրովն ինչ ցուցումներով ու հրահանգներով է գալիս բանակցությունների։ Հուսով եմ՝ նա բարեխղճորեն կմոտենա այս բանակցություններին, ոչ թե քարոզչական տեսանկյունից»,- ասել է ուկրաինացի պաշտոնյան։

Տաթև Ֆռանգյան