ԵՄ-ն խստացնում է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները

Լուրեր

16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
Բոլորը

ԵՄ մշտական ներկայացուցիչները պայմանավորվել են նոր պատժամիջոցներ կիրառել ռուս ղեկավարների ու օլիգարխների, նրանց ընտանիքի անդամների նկատմամբ, որոնք կապված են Ուկրաինա ՌԴ ագրեսիայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ խորհրդում ֆրանսիական ներկայացուցչության թվիթերյան գրառումից։

Նշվում է, որ պատժամիջոցներ կսահմանվեն նաև Բելառուսի դեմ։

Մասնավորապես, ընդունված միջոցները ներառում են SWIFT համակարգից բելառուսական երեք բանկերի անջատում։ Հստակեցվում է նաև կրիպտոարժույթների հարցը, լրացվում տեխնոլոգիաների ու ապրանքների ցանկը, որոնք հնարավոր չէ արտահանել։

Բացի այդ, հավանության են արժանացել ծովային ոլորտի դեմ ուղղված պատժամիջոցները։

«Մենք խստացնում ենք մի շարք պատժամիջոցներ՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի, այդ թվում՝ պատժամիջոցների ցուցակում ընդգրկում ենք ևս 160 մարդու՝ օլիգարխների, Դաշնային խորհրդի անդամների»,- իր հերթին Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

Ավելի ուշ Եվրահանձնաժողովը հրապարակել է մամուլի հաղորդագրություն, ըստ որի՝ պատժամիջոցներ են սահմանվում 14 ձեռնարկատերերի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, որոնք գործում են «տնտեսության հիմնական ոլորտներում և հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության համար միջոցների զգալի աղբյուր»։

Պատժամիջոցների տակ են նաև Դաշնային խորհրդի 146 անդամներ, որոնք վավերացրել են, այսպես կոչված, «ԼԴԺՀ-ի հետ Ռուսաստանի Դաշնության բարեկամության և համագործակցության և փոխօգնության մասին» պայմանագրերը։

Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում նշվում է, որ ԵՄ-ն սահմանափակումներ է սահմանում նաև ռադիոկապի տեխնոլոգիաների՝ Ռուսաստան արտահանման համար։ Բացի այդ, ԵՄ-ն ընդգրկում է բեռնափոխադրումների ռուսական ծովային ռեգիստրը պետական կազմակերպությունների ցանկում, որոնք ենթակա են ֆինանսական սահմանափակումների։

Փաստաթղթում պարզաբանվում է, որ Բրյուսելի կողմից որոշ միջոցներ են ձեռնարկվում՝ կանխելու Ռուսաստանի Դաշնության կողմից նախկին պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունը, այդ թվում՝ Բելառուսի միջոցով։ Խոսքը, մասնավորապես, բելառուսական մի շարք բանկերի կողմից SWIFT համակարգի օգտագործման սահմանափակման մասին է։

Էմմա Չոբանյան