Ուկրաինայում ՌԴ գործողությունները նպատակ չունեն տապալել երկրի գործող իշխանությունը․ Զախարովա
Քաղաքականություն
09.03.2022 | 15:08Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը նպատակ չունի տապալել երկրի ներկայիս իշխանությունը, գրում է Lenta-ն։
Նա ընդգծել է, որ գործողության նպատակն է ինքնահռչակ «Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների պաշտպանությունը, Ուկրաինայի ապառազմականացումն ու ապազգայնականացումը, ինչպես նաև Ռուսաստանի համար ռազմական սպառնալիքի վերացումը», որը, ըստ Զախարովայի, գալիս է Ուկրաինայի տարածքից։
«Գործողության նպատակները չեն ներառում ո՛չ Ուկրաինայի օկուպացիան, ո՛չ նրա պետականության ոչնչացումը, ո՛չ ներկայիս իշխանության տապալումը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ հատուկ գործողությունն ուղղված չէ խաղաղ բնակչության դեմ։
Տաթև Ֆռանգյան