ՄԱԳԱՏԷ-ն կորցրել է կապը Չեռնոբիլի ԱԷԿ-ի անվտանգության մոնիթորինգի համակարգերի հետ

Լուրեր

16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
Բոլորը

Չեռնոբիլի ատոմակայանն այլևս տվյալներ չի փոխանցում ՄԱԿ-ի ատոմային վերահսկողության մարմնին։ France 24-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է գործակալությունը՝ մտահոգություն հայտնելով ուկրաինական օբյեկտում ռուսական հսկողության տակ աշխատող անձնակազմի համար։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին նշել է, որ «Չեռնոբիլի ԱԷԿ-ում տեղադրված պաշտպանական մոնիթորինգի համակարգերից տվյալների հեռահար փոխանցումը դադարեցվել է»։

«Գործակալությունն ուսումնասիրում է Ուկրաինայի այլ վայրերում անվտանգության մոնիթորինգի համակարգերի կարգավիճակը և շուտով կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրությունում:

ՄԱԳԱՏԷ-ն օգտագործում է «երաշխիքներ» տերմինը՝ նկարագրելու այն տեխնիկական միջոցները, որոնք կիրառում է միջուկային նյութերի և միջուկային գործունեության նկատմամբ՝ նպատակ ունենալով կանխել միջուկային զենքի տարածումը՝ նման նյութերի չարաշահման վաղ հայտնաբերման միջոցով: Ավելի քան 200 տեխնիկական սպասարկման անձնակազմի աշխատակիցներ և պահակներ մնացել են Չեռնոբիլի ԱԷԿ-ում Ռուսաստանի կողմից գրավումից հետո՝ 13 օր անընդմեջ աշխատելով: Իրավիճակն անձնակազմի համար «վատթարանում է», հայտնում է ՄԱԳԱՏԷ-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի միջուկային կարգավորող մարմնին։

Չգործող կայանը գտնվում է արգելված գոտու ներսում, որտեղ տեղակայված են շահագործումից հանված ռեակտորներ, ինչպես նաև ռադիոակտիվ թափոնների օբյեկտներ:

ՄԱԿ-ի գործակալությունը կոչ է արել Ռուսաստանին՝ թույլ տալ աշխատողներին հերթափոխով աշխատել, քանի որ հանգիստն ու կանոնավոր հերթափոխը շատ կարևոր են ԱԷԿ-ի անվտանգության համար:

«Ես խորապես անհանգստացած եմ Չեռնոբիլի ատոմակայանի անձնակազմի առջև ծառացած բարդ ու սթրեսային իրավիճակով, ինչպես նաև միջուկային անվտանգության համար հնարավոր ռիսկերով»,- ասել է Գրոսսին։

Տաթև Ֆռանգյան