Ստոլտենբերգը նախազգուշացրել է ՌԴ-ին՝ չփորձել հարձակվել այն ուղիների վրա, որոնցով Ուկրաինան օգնություն է ստանում ՆԱՏՕ-ից

Լուրեր

28.03.2026 | 23:47
ՔՊ քվեարկություն․ առաջատար 10-յակը և ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուն
28.03.2026 | 19:57
Սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով
28.03.2026 | 19:23
Պակիստանը եռակողմ հանդիպում է կազմակերպում Իրանի հարցով
28.03.2026 | 19:11
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
28.03.2026 | 19:00
Եթե Գզոյանի նվիրած գիրքը «սադրիչ էր»,ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը հեղինակին պարգևատրել. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 18:57
Արարատ Միրզոյանը և Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
28.03.2026 | 18:43
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց առանց Սպերցյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 18:25
Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
28.03.2026 | 18:11
Սպերցյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը. Մելիքյան
28.03.2026 | 18:00
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Բելառուսի հավաքականի դեմ խաղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 17:51
0% կանխավճար և նոր հնարավորություններ․ Ամերիաբանկի առաջարկները` TOON EXPO-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 17:41
Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ ՆԳՆ
28.03.2026 | 17:27
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
28.03.2026 | 17:22
Ջրի մակարդակի բարձրացում և քարաթափումներ․ իրավիճակը՝ ժամը 17։00-ի դրությամբ
28.03.2026 | 17:11
Արագածում ձյան բարձրությունը՝ 3 մետրից ավելի
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախազգուշացրել է Ռուսաստանին՝ չփորձել հարձակվել այն ուղիների վրա, որոնցով Ուկրաինան օգնություն է ստանում Դաշինքից։ Այս մասին հայտնում է CBC News-ը։

Ստոլտենբերգն ընդգծել է, որ Ռուսաստանի հարձակումը դաշնակից պետությունների մատակարարման ուղիների վրա, որոնք աջակցում են Կիևին զենքով և զինամթերքով, պատերազմի վտանգավոր սրացում կլինի:

«Դաշնակիցներն օգնում են Ուկրաինային՝ պաշտպանել իր ինքնապաշտպանության իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Ռուսաստանն ագրեսոր է, իսկ Ուկրաինան պաշտպանում է իրեն, եթե հարձակում լինի ՆԱՏՕ-ի որևէ երկրի, ՆԱՏՕ-ի տարածքի վրա, դա կբերի 5-րդ հոդվածի կիրառմանը»,- ասել է Ստոլտենբերգը։

Նշենք, որ 5-րդ հոդվածը ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրի ինքնապաշտպանության դրույթն է, որտեղ ասվում է, որ մեկ անդամի վրա հարձակումը նշանակում է հարձակում բոլոր 30 անդամ երկրների վրա:

Լրատվականը նշում է, որ ԱՄՆ հետախուզական համայնքից ոմանք վախենում են, որ Մոսկվան կարող է փորձել դադարեցնել զենքի մատակարարումը դեպի Ուկրաինա՝ կա՛մ ավիահարվածներով, կա՛մ հեռահար հրետանու միջոցով: Արևմուտքից եկող զենքը նախ բեռնաթափվում է սահմանամերձ երկրներում, ինչպես, օրինակ, Լեհաստանում, ապա առաքվում Ուկրաինա ցամաքային ճանապարհով, ասվում է հրապարակման մեջ։

Տաթև Ֆռանգյան