Հրապարակվել են Հայաստանում նոր կորոնավիրուսի տարբերակների մոլեկուլագենետիկական մոնիթորինգի արդյունքները

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի և Հայ-ռուսական համալսարանի կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի կողմից 2021թ-ից իրականացվում է Հայաստանում շրջանառվող նոր կորոնավիրուսի տարբերակների մոլեկուլագենետիկական ամենամսյա մոնիթորինգ՝ հաջորդ սերնդի (երրորդ սերնդի Oxford Nanopore MinION) սեքվենավորման կիրառմամբ։ Այս աշխատանքներն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ համատեղ․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Այս ընթացքում իրականացվել է COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների 250-ից ավելի նմուշներում կորոնավիրուսի ամբողջական գենոմի վերծանում:

Հետազոտությունների արդյունքներով՝ դեռևս 2021 թ-ի հունվար ամսվա դրությամբ Հայաստանում շրջանառվում էր SARS Cov-2-ի D681G տարբերակը։ Արդեն մարտ ամսին երկիր ներթափանցեց «Ալֆա» կամ բրիտանական տարբերակը, որը հունիս ամսին տեղակալվեց ավելի վտանգավոր՝ «Դելտա» տարբերակով։ Ներկայում Հայաստանում շրջանառվում է COVID-19 «Օմիկրոն» տարբերակը, որն այսօր հանդիսանում է դոմինանտ շրջատիպը մեր երկրում։ Ամենաթարմ տվյալներով՝ հայտնաբերվել է նաև «Օմիկրոնի» «BA.2» ենթատարբերակը, որն ավելի վարակիչ է և, համաձայն մի շարք հետազոտությունների, կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք:

«Այս հետազոտությունների ամենամսյա իրականացումը թույլ է տվել վերահսկել Հայաստանում COVID-19 նոր գենատարբերակների ներթափանցումը և տեղակալման դինամիկան, պարզաբանել վիրուսի գենատարբերակների ներթափանցման հնարավոր ուղիները, գնահատել մուտացիաների ազդեցությունը ՊՇՌ թեստերի ճշտության վրա, ինչպես նաև հիմք ապահովել համաճարակային միջոցառումների ճիշտ կազմակերպման և դրանց շտկման համար՝ կախված տվյալ պահին երկրում շրջանառվող տարբերակից։ Այս ծրագիրը նաև օրինակ է, թե ինչպես գիտական կազմակերպությունները կարող են աջակցել պետական կառավարման համակարգին՝ լուծելու կարևոր խնդիրներ» – ասաց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:

Հետազոտության շրջանակում ստացված գենոմային տվյալները համալրել են GISAID Epicov տվյալների շտեմարանը, որը SARS-CoV-2 հաջորդականությունների աշխարհի ամենամեծ պահոցն է։

Հետազոտություններն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բազային ծրագրի, ՀՀ գիտության կոմիտեի՝ սարքավորումների համար հատկացվող դրամաշնորհների, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ շրջափուլի շրջանակներում Հայ-ռուսական համալսարանում իրականացվող «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոն» դրամաշնորհային ծրագրի և Seeding Labs «Instrumental Access» սարքավորումների 2017 և 2019 թթ-ի դրամաշնորհների աջակցության շրջանակներում, առավելապես երիտասարդ գիտնականների ջանքերով։ Նմուշները և սեքվենավորման նյութերի մի մասը տրամադրել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են «The Evolving Faces of the SARS-CoV-2 Genome» և «Journal of Virological Methods» ամսագրերում: