ԱՄՆ-ը նախազգուշացրել է Չինաստանին՝ չխախտել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պահանջները

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն չինական ընկերություններին սպառնացել է արգելել ամերիկյան տեխնոլոգիաների վաճառքը, եթե նրանք խախտեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանած կանոնները: Այս մասին գրում է The New York Times-ը։

Ռայմոնդոն ասել է, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարող է դադարեցնել SMIC-ին և այլ չիպարտադրողներին ամերիկյան արտադրության սարքավորումների վաճառքն ու ծրագրային ապահովումը:

«Նրանք իրենց շահերն ունեն՝ դրանք Ռուսաստանին չմատակարարելու համար»,- ասել է Ռայմոնդոն:

Ըստ NYT-ի՝ ԱՄՆ-ը կարող է «փակել չինական ցանկացած ընկերություն, որը կխախտի Ռուսաստան և Բելառուս չիպերի արտահանման արգելքը»: Հրատարակությունը հիշեցնում է, որ մինչ Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանը չիպերի մեծ մասը գնում էր Չինաստանից։

Տաթև Ֆռանգյան