Ես էլ եմ պատրաստ լինել վարչապետ․ Էդմոն Մարուքյանը՝ Կարեն Կարապետյանին

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագրի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենց այդպես էլ չհաջողվեց հասկանալ՝ 2018-ից հետո ով է լինելու երկրի վարչապետը։ 
Անդրադառնալով վարչապետի այն խոսքին, թե պատրաստ է լինել վարչապետ, Մարուքյանը հակադարձեց՝ ինքն էլ է պատրաստ ու «լիքը մարդ կա, պատրաստ է», սակայն խնդիրն այլ է:

«Քաղաքական մեծամասնություն մենք չունենք, բայց ուզում ենք հասկանալ այսօրվա վարչապետն ունի՞ քաղաքական մեծամասնություն, թե՝ չէ, այդ հարցին չեք կարողանում պատասխանել»,- ասաց Մարուքյանը՝ կրկին նկատելով, թե վարչապետն «անհավես, անէմոցիա» էր ներկայացնում ծրագիրը։

«Նախկինը չեք պարոն վարչապետ, չգիտեմ ՀՀԿ-ն ինչ է արել, բայց էլ նախկինը չեք»,- նկատեց նա։

Պատգամավորն անդրադարձավ վարչապետի ելույթի հիմնական դրույթներին, թե սահմանը փակ է, 7 մլն հայ դրսում է, մշակույթը հզոր զենք է, և պոպուլիզմից պետք է հրաժարվել․ «Երկրում ամենից շատը Ձեզ են պոպուլիզմի համար մեղադրում, հիմա 43% ձայն եք հավաքել Ձեր պոպուլիզմի համար, դա էլ անցավ, էլ չեն հավատում»։

Պատգամավորի խոսքով՝ մինչ այս պահն իր համար անհասկանալի է, թե որն է վարչապետի տեսլականը ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ, ապա անդրադարձավ Կարեն Կարապետյանի գործուղումներին, որոնք մշտապես դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ են եղել, ինչպես՝ Մինսկ, Մոսկվա, Ղրղզստան:

 «Սրանից հետո էլի մի քանի հայ-ռուսական հանդիպումներ… բարձր տեխնոլոգիաների մասին եք խոսում, այն դեպքում, երբ առաջադեմ մոտեցումները, փողը Արևմուտքում է, մի հատ արևմտյան այց չի կազմակերպվել Ձեզ համար և հարց է, փորձե՞լ եք, չի եղել, թե՞ չեք էլ կազմակերպել: Այս հարցերը կարևոր են ու մտահոգիչ: Ի՞նչ է արվում, որ ներդրումներ գան, այդ մարդկանց ո՞վ պետք է համոզի»,-հարցրեց նա։

Ըստ Մարուքյանի՝ վարչապետի բոլոր այցերը դեպի ԵԱՏՄ երկրներ են, այն դեպքում, երբ ԵԱՏՄ-ի անդամ երկրների կազմում գտնվող ՀՀ քաղաքացիների «շահերը ոտնահարվում են»․ «ՀՀ վարորդական իրավունքով հնարավոր չէ ՌԴ-ում ծառայություններ կամ ազատ տեղաշարժ իրականացնել, ինչո՞ւ չեք պաշտպանում պարոն վարչապետ: Կարմիր լույսի տակ անցնելու համար մարդկանց դեպորտ են անում, պատկերացնո՞ւմ եք, եթե Գերմանիայում Բելգիայի քաղաքացուն դեպորտ անեն»:

 

Սեդա Ղուկասյան