Բրիտանական BP-ն կդադարեցնի Ռուսաստանում նավթի և գազի գնման գործարքները
Քաղաքականություն
08.03.2022 | 17:34Բրիտանական նավթային հսկա British Petroleum ընկերությունը կդադարեցնի Ռուսաստանում նավթի և գազի գնման գործարքները։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ընկերությունում իր աղբյուրին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Միակ բացառությունը կարող է լինել այն իրավիճակը, եթե առաջանա սպառողներին էներգակիրների մատակարարման անվտանգությանը սպառնացող վտանգ»,- ասել է աղբյուրը։
Այսօր ավելի վաղ էլ նման որոշման մասին հայտնել էր բրիտանա-հոլանդական Shell-ը։ Բացի այդ, ընկերությունը հայտարարել էր Ռուսաստանում իր բոլոր գազալցակայանների փակման մասին։
Էմմա Չոբանյան