Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ ՌԴ-ն դեռ առաջխաղացում չունի

Լուրեր

08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նոր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
08.06.2026 | 20:26
Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց. «Միասնության թևեր»
Բոլորը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլասը BBC-ի հետ զրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուժերն «ավելի հուսահատ են դառնում», և «տեսնում են, որ ռուսները կրկնապատկում են դաժանությունը»:

«Ռուսաստանը 13 օրվա ընթացքում դեռ չի կատարել իր առաջխաղացումը։ Հյուսիսային շարասյունը, որի մասին մենք հաճախ ենք խոսել, դեռ բավականին խրված է։ Նկատի ունեմ՝ իսկապես խրված է, ուստի այն չի առաջանում»,- ասել է Ուոլասը։

Նա նշել է որ Մեծ Բրիտանիան ավելացնելու է Ուկրաինային տրամադրվող մահաբեր և ոչ մահաբեր օգնության ծավալը, որի մանրամասները կհայտարարի չորեքշաբթի խորհրդարանում, և աջակցում է կազմակերպել օգնության փոխանցումը ՆԱՏՕ-ի և ԵՄ այլ երկրների միջոցով:

Լեհաստանի կողմից Ուկրաինային ինքնաթիռների հնարավոր մատկարարումների թեմային անդրադառնալով՝ Ուոլասը նշել է, որ այդ հարցի շուրջ այս պահին քննարկում է ընթանում։

«Մեծ Բրիտանիային չի կարող ուղղակիորեն ինքնաթիռներ մատակարարել Ուկրաինային, մենք չունենք նույն տեսակի կործանիչներ, որոնցով նրանք թռչում են՝ ՄիԳ-29 և այլն։ Մեր տեսակետն այն է, որ Ուկրաինային աջակցելը պետք է որոշի Լեհաստանը՝ երկկողմ հիմունքներով»,- ասել է նախարարը։

Խոսելով ոչ թռիչքային գոտու սահմանման մասին՝ բրիտանացի պաշտոնյան կրկնել է երկրի տեսակետը, որը չի սատարում դրա իրականացմանը։ Նա ասել է, որ ո՛չ ռուսական հրթիռները, ո՛չ հրետանին չեն տուժի ոչ թռիչքային գոտուց, բայց այն կխանգարի նաև ուկրաինական ինքնաթիռների թռիչքներին:

Բրիտանիայի ՊՆ ղեկավարը նշել է, որ նույն նպատակին հասնելու համար կարող են ՀՕՊ համակարգեր տրամադրել։

Էմմա Չոբանյան