Գերմանիայում հետաքննություն է սկսվել Ուկրաինայում ՌԴ-ի ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ
Քաղաքականություն
08.03.2022 | 18:56Գերմանիայի Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Ուկրաինայում Ռուսաստանի ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Spiegel-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ավելի վաղ իրավապաշտպան կազմակերպություններն ու փորձագետները խոսել էին Ռուսաստանի կողմից կասետային ռումբերի հնարավոր կիրառման մասին։ Այդ մասին նույնիսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էր հայտարարել։
Բացի այդ, գերմանական դատախազությունը կհետաքննի բնակելի տարածքների, քաղաքացիական ենթակառուցվածքների, գազատարի և ՋԷԿ-ի վրա հարձակումները։ Նման հետաքննության խնդիրը, ըստ աղբյուրի, ուղղակի և անուղղակի ապացույցների հայտնաբերումն է։
Տաթև Ֆռանգյան