ԵՄ-ն աստիճանաբար կվերացնի ռուսական գազի, նավթի և ածխի ներմուծումը. նախագիծ

Լուրեր

12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
Բոլորը

Եվրամիության առաջնորդներն այս շաբաթ կայանալիք գագաթնաժողովում կհամաձայնվեն աստիճանաբար վերացնել ԵՄ-ի կախվածությունը ռուսական գազի, նավթի և ածուխի ներմուծումից։ Այս մասին ասվում է հայտարարության նախագծում, որը շրջադարձային կետ է Մոսկվայի նկատմամբ Միության քաղաքականության մեջ, գրում է Reuters-ը։

ԵՄ առաջնորդները հինգշաբթի և ուրբաթ կհանդիպեն Վերսալում՝ քննարկելու իրենց համատեղ պաշտպանական կարողությունների բարձրացումը և դաշինքին անդամակցելու՝ Ուկրաինայի հայտը:

«Մենք պայմանավորվել ենք աստիճանաբար դադարեցնել մեր կախվածությունը ռուսական գազի, նավթի և ածխի ներկրումից»,- ասվում է առաջնորդների հայտարարության նախագծում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ։

Այս առաջադրանքը բավական բարդ է, քանի որ ԵՄ-ն ՌԴ-ից գնում է ընդհանուր ներկրվող գազի 45%-ը, նավթի մոտ մեկ երրորդը և ածխի գրեթե կեսը: Սա Միությանը խոցելի է դարձնում, եթե Ռուսաստանը որոշի հակահարված տալ ԵՄ քաղաքականությանը՝ սահմանափակելով արտահանումը:

Նշվում է, որ այս որոշումը նաև շրջադարձային կետ է, քանի որ անցյալ տարի Գերմանիան դեռ առաջ էր մղում ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը, մինչդեռ Իտալիան, Ավստրիան կամ Հունգարիան, որոնք ԵՄ երկրներից ամենաշատն են կախված ռուսական էներգակիրներից, չէին շտապում այլընտրանքներ որոնել։ Հիմա, սակայն, ռուսական ներխուժումն Ուկրաինա փոխել է ամեն ինչ։

«Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը տեկտոնական տեղաշարժ է Եվրոպայի պատմության մեջ։ Բախվելով աճող անկայունությանը, ռազմավարական մրցակցությանն ու անվտանգային սպառնալիքներին՝ մենք որոշեցինք ավելի շատ պատասխանատվություն վերցնել մեր անվտանգության համար ու հետագա որոշիչ քայլեր իրականացնել՝ կառուցելու մեր եվրոպական ինքնիշխանությունը, նվազեցնելով մեր կանխվածությունները և 2030 թվականի համար նախագծելով աճի ու ներդրումների նոր մոդել»,- ասվում է ԵՄ առաջնորդների հայտարարության նախագծում։

Էմմա Չոբանյան