ՌԴ-ն առաջ է անցել Իրանից՝ դառնալով աշխարհում ամենաշատ պատժամիջոցների ենթարկված երկիրը

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ռուսաստանն աշխարհում ամենաշատ պատժամիջոցների ենթարկված երկիրն է դարձել՝ այն բանից հետո, երբ բազմաթիվ պետություններ Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեցին՝ ի պատասխան Ուկրաինա ներխուժման, գրում է axios-ը։

Ռուսաստանն ընդամենը երկու շաբաթվա ընթացքում բախվել է 2,778 նոր պատժամիջոցի՝ ըստ Castellum.AI-ի, որը հետևում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:

Մինչև փետրվարի 22-ը Ռուսաստանը ենթարկվել էր 2,754 պատժամիջոցի, ինչը նրան դարձնում է աշխարհի երկրորդ ամենաշատ պատժամիջոցների ենթարկված երկիրը՝ Իրանից հետո: Սակայն այն բանի հետո, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայեց զորքերին մտել Ուկրաինա, Մոսկվայի դեմ պատժամիջոցները աճեցին՝ հասնելով 5,532-ի։

Նշվում է, որ Իրանը 3,616 պատժամիջոցի է բախվել՝ հիմնականում միջուկային ծրագրի և ահաբեկչությանն աջակցելու համար։ Իրանին հաջորդում են Սիրիան ու Հյուսիսային Կորեան՝ համապատասխանաբար 2,608 և 2,077 պատժամիջոցով։

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հիմնական մասը սահմանել են ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներից, որոնք միասնականություն են դրսևորում։

Չեզոքության մասին հայտարարող Շվեյցարիան ՌԴ-ի դեմ սահմանած պատժամիջոցներով առաջատարն է՝ 568 պատժամիջոցով։ Շվեյցարիային հաջորդում են ԵՄ-ն, Ֆրանսիան, Կանադան, Ավստրալիան, ԱՄՆ-ն, որոնք պատժամիջոցների ճնշող մեծամասնությունն են կիրառել ՌԴ-ի դեմ։

Էմմա Չոբանյան