«Եթե Գյումրիում լավ զգանք, ընդմիշտ կապրենք այստեղ»․ ռուս ծրագրավորող

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ծրագրավորող, բլոգեր, մարկետոլոգ Դմիտրի Բաշկիրովը ռուս-ուկրաինական պատերազմի այս օրերին ընկերուհու և եղբոր հետ տեղափոխվել է Գյումրի։ Ասում է՝ առաջին անգամ են Հայաստանում, իսկ Գյումրի եկել են մոտ ընկերոջ խորհրդով, որի ծննդավայրն է այս քաղաքը։

«Առայժմ կմնանք Գյումրիում, որովհետև այս պահին դժվար է Երևանում ինչ-որ բան փնտրելը։ Բացի այդ՝ Գյումրին փոքր քաղաք է, ավելի հեշտ է հարմարվելը։ Ինքներս Մոսկվայից չենք, Իվանովոյից ենք։ Այն Մոսկվայից 300 կիլոմետր է հեռու և 400 հազար բնակիչ ունի։ Այն Ռուսաստանի համար մեծ քաղաք չէ»,- Factor TV-ի հետ զրույցում պատմեց Դմիտրի Բաշկիրովը։

Ըստ նրա՝ իր մասնագիտությամբ զբաղվելու համար ամեն տեղ էլ հարմար է, բայց Հայաստանը շատ ավելի հարմար երկիր է՝ Եվրոպայի հետ համեմատ, ուր հասնելը թանկ է, բացի այդ՝ եվրոպական երկրները փակ են ռուսաստանցիների համար։

«Մեզ հետ Գյումրի եկողների մեծ մասը նպատակ ուներ անմիջապես գնալ Երևան կամ Թբիլիսի, իսկ մենք մնացինք այստեղ։ Կշրջենք քաղաքում, հնարավոր է՝ շրջենք ամբողջ Հայաստանով։ Երկար մնալու պլաններ դեռ չենք մշակել, առայժմ տուն են վարձակելել մել շաբաթով, չի բացառվում՝ ավելի երկար ժամանակով վերցնենք։ Երևի թե մեկուկես ամիս կմնանք, կապրենք, կաշխատենք, հետո կտեսնենք՝ հանգամանքներն ինչպես կդասավորվեն։ Եթե հարմարվենք Հայաստանի պայմաններին, չի բացառվում ընդմիշտ Հայաստան տեղափոխվելը։ Մենք դեռ քաղաքին լավ ծանոթ չենք, որ ասենք՝ կուզենա՞նք ընդմիշտ մնալ, թե՞ ոչ։ Դեռ չենք հասցրել Գյումրին նորմալ տեսնել, բայց եթե լավ լինի, ինչու չէ՝ կապրենք այստեղ»,- ասաց մեր զրուցակիցը։

Երիտասարդն ասաց՝ շատ տպավորված են գյումրեցիների հյուրընկալությամբ, երբ մտնում են խանութ կամ դեղատուն, աշխատակիցներն իրենց ձեռքով են բարևում։

«Ես նման բան չեմ տեսել․ եղել եմ ամբողջ Եվրոպայում։ Երբ մոտեցա անձնագրային կետին, անձնագիրս ստուգող աշխատակիցն ասաց՝ շատ նման եք հայի, բայց երբեք չենք եղել Հայաստանում, մեր անձնագրում էլ երևում էր։ Նա ասաց՝ երևի հայկական արմատներ ունեք։ Պատասխանեցի՝ միգուցե։ Հայաստանում շատ շուտ կարելի է հարմարվել, այնպիսի տպավորություն է, որ հարազատ վայր ես եկել, բոլորը բարեհամբույր են, ինչ-որ չափով տիրապետում են ռուսերենին»,- պատմեց նա։

Դմիտրի Բաշկիրովը չգիտի, թե ինչ դժվարություններ կլինեն։ Նշում է՝ Հայաստան են եկել ոչ մեծ գումարով։

Ըստ նրա՝ առայժմ առաջին գործը կլինի հայկական բանկերում հաշվեհամար բացելը, որպեսզի կարողանան աշխատել, պայմանագրեր ունենք կնքած։ Նա չի բացառում ՏՏ ոլորտի հայ մասնագետների հետ համագործակցությունը։

Արմիկ Մովսիսյան