Դուք ինքներդ ճակատագիր եք ու, միաժամանակ, դուք ճակատագիր եք որոշում. Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի՝ Կանանց տոնի առթիվ

Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ այս տոնական օրվա առթիվ:

Կանանց տոնն ուրախության, դրական զգացմունքների ու խոհերի տոն է, որոնց աղբյուրը դուք եք, սիրելի՛ կանայք՝ որպես մայր և կին, որպես դուստր և քույր:

Դուք ինքներդ ճակատագիր եք ու, միաժամանակ, դուք ճակատագիր եք որոշում:

Դուք ընտանիքի մասին մտածում եք նույնիսկ երբ դեռ ընտանիք չունեք, երեխայի մասին մտածում եք նույնիսկ երբ նա դեռ չի ծնվել, որովհետև ձեր մեջ եղած սերն ու հոգատարությունը երբեք չեն վերջանում, իսկ սկսվում են ձեր իսկ ծննդյան հետ:

Սիրելի՛ կանայք,

Ձեզ նվիրված պաշտոնական տոնը նշվում է գարնան առաջին ամսին՝ մարտին, սակայն դուք գարուն եք նվիրում անկախ տարվա եղանակից՝ ձեր էությամբ, ձեր կանացիությամբ, ջերմություն, երջանկություն ու սեր պարգևելու ձեր բացառիկությամբ, միայն ձեզ՝ կանանց բնորոշ հատկանիշներով և Աստծուց ու բնությունից միայն ձեզ տրված առաքելությամբ:

Մաղթում եմ, որ երբեք չպակասի սերը ձեր հանդեպ, որովհետև, հավատացած եմ, որ ձե՛ր մեջ այն երբեք չի պակասում:

Առողջություն, խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք ձեզ, ձեր ընտանիքներին ու հարազատներին: