«Մեր ազգում տենց ծեծողներ էս պահին չկան». Ալիկ Սարգսյանը եղբոր՝ լրագրող ծեծելու և Արտաշատի հեռուստաընկերությունը գնելու մասին

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանն այսօր factor.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ չնայած իր եղբայրը գնել է Արտաշատի «Տելելեքս» հեռուստաընկերությունը, այն չի օգտագործվելու Արտաշատի ընտրությունների նախընտրական շրջանում՝ Հովիկ Աբրահամյանի թեկնածուի դեմ:

Նշենք, որ նոյեմբերին կայանալու են Արտաշատի քաղաքապետի ընտրությունները, քանի որ քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի հրաժարականից հետո:

Ներկայումս քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, ով Աբրահամյանի զարմիկն է: Ալիկ Սարգսյանը պնդում է, թե դա իր մորաքրոջ տղայի հեռուստաընկերությունն է եղել, որը մեկնել է հանրապետությունից, և ինքը նպատակ չունի հեռուստաընկերությունն օգտագործել նախընտրական նպատակներով, քանի որ այդ հեռուստաընկերությունը շատ ազդեցություն չի ունեցել ու չի էլ ունենա:

«Նպատակը չի եղել, որ նախընտրական պրոցեսներում օգտագործվի: Եղբայրս մասնագիտական հետաքրքրություններ ունի, ստուդիա, հանդիսություններ և այն»,- ասաց նա:

Երբ հիշեցրինք, որ մամուլում գրվել է, որ հեռուստաընկերությունը գնած Ալիկ Սարգսյանի եղբայր՝ Անդրանիկ Սարգսյանը 2013-ին ծեծի է ենթարկել Maxinfo.am կայքի հիմնադիր, լրագրող Բաբկեն Հարությունյանին ու վերջինս այդ ժամանակ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, թե Անդրանիկ Սարգսյանն իրեն ծեծի է ենթարկել այն բանի համար, որ Արտաշատում փորձել է նկարահանումներ կատարել, նախկին ոստիկանապետը նման պատասխան տվեց. «Դա հերյուրանք է, լրագրողին նորից հարցրեք: Խոսքը վերաբերում է մյուս եղբորս, որը ընդհանրապես դրա հետ կապ չունի: Եղբայրս ընդամենը բաժանել է, թույլ չի տվել, որ էդ լրագրողն ընկնի պատմության մեջ: Իսկ որ եղբայրս լրագրող ծեծի, մեր ազգում տենց ծեծողներ էս պահին չկան: Ես դա կանխել եմ շատ վաղուց»:

Մանրամասները դիտեք factor.am-ի հետ ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանի հարցազրույցում:

Մարինե Խառատյան