Գյումրիում կտրուկ թանկացել է վարձով տրվող բնակարանների գինը․ ՌԴ-ից բնակիչների մեծ հոսք կա քաղաք

Լուրեր

28.03.2026 | 23:47
ՔՊ քվեարկություն․ առաջատար 10-յակը և ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուն
28.03.2026 | 19:57
Սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով
28.03.2026 | 19:23
Պակիստանը եռակողմ հանդիպում է կազմակերպում Իրանի հարցով
28.03.2026 | 19:11
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
28.03.2026 | 19:00
Եթե Գզոյանի նվիրած գիրքը «սադրիչ էր»,ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը հեղինակին պարգևատրել. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 18:57
Արարատ Միրզոյանը և Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
28.03.2026 | 18:43
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց առանց Սպերցյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 18:25
Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
28.03.2026 | 18:11
Սպերցյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը. Մելիքյան
28.03.2026 | 18:00
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Բելառուսի հավաքականի դեմ խաղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 17:51
0% կանխավճար և նոր հնարավորություններ․ Ամերիաբանկի առաջարկները` TOON EXPO-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 17:41
Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ ՆԳՆ
28.03.2026 | 17:27
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
28.03.2026 | 17:22
Ջրի մակարդակի բարձրացում և քարաթափումներ․ իրավիճակը՝ ժամը 17։00-ի դրությամբ
28.03.2026 | 17:11
Արագածում ձյան բարձրությունը՝ 3 մետրից ավելի
Բոլորը

Վերջին օրերին ՌԴ բնակիչների, հատկապեսъ ծրագրավորողների մեծ հոսք է նկատվում դեպի Գյումրի․ նրանք անորոշ ժամանակով տեղափոխվում են Հայաստան՝ որոշակի համագործակցություն ստեղծելով տեղի ՏՏ ոլորտի ընկերությունների հետ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց գիշերակացի կազմակերպման ձեռնարկատեր Վարդան Սրտաշյանը, որը նաև Գյումրու կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկի գործադիր տնօրենն է։

Ըստ նրա՝ թեև Հայաստանում ռուսների և բելառուսների շրջանում ամենապահանջված քաղաքը Երևանն է, սակայն Ռուսաստանի բնակիչները նաև Գյումրի են տեղափոխվում։

«Հիմնականում գալիս են ՏՏ ոլորտի մասնագետները, որոնց աշխատանքը կաթվածահար է եղել Ռուսաստանում՝ SWIFT համակարգից բանկերի անջատման պատճառով։ Նրանք հիմնականում գալիս են այստեղ՝ սեփական գումարներն ինչ-որ կերպ կանխիկացնելու, հայկական բանկերում քարտեր հանելու և այդ գումարով առօրյա խնդիրները լուծելու համար։ Իհարկե, ռուբլու փոխարժեքը բավական ընկել է, և նրանց ունեցած խնայողությունները՝ ռուբլու տեսքով, կարելի է ասել, փոշիացել են։ Բայց հիմնականում գործարքներն Արևմուտքի հետ դոլարով են, և պարարտ հող է  ստեղծվել Հայաստանում՝ Երևանում, ինչու չէ՝ նաև Գյումրիում ծրագրավորողների համար, նաև այստեղ աշխատանքի անցնելու առումով»,- ասում է Վարդան Սրտաշյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ ռուսների հոսքը դեպի Հայաստան պատճառ է դարձել նաև Գյումրիում ինչպես օրավարձով, այնպես էլ ամսավճարով տրվող բնակարանների գների թանկացման։ Եթե մինչ ռուս-ուկրաինական պատերազմը Գյումրիում օրավարձով տրվող 2-3 սենյականոց բնակարանի օրավարձը 10 հազար դրամ էր, հիմա  առնվազն 2-3 անգամ թանկացել է։

Այս օրերին Գյումրու կենտրոնում նույնիսկ հազար դոլար ամսավճարով բնակարան է տրվել։ Նման դեպք, ըստ Վարդան Սրտաշյանի, երբեք չի եղել Գյումրու բնակարանային շուկայի պատմության մեջ։

Ըստ նրա՝ գնաճը զսպելու առումով որոշակի անելիք ունի պետությունը։ Պետական միջամտություն, մեր զրուցակցի համոզմամբ, անհրաժեշտ է նաև ավիատոմսերի՝ օր օրի թանկացող գինը զսպելու համար։

Վարդան Սրտաշյանն առաջարկում է ավելացնել չվերթների թիվը։ Ըստ նրա՝ միայն Կրասնոդար-Գյումրի տոմսի արժեքը դարձել է մոտ 1000 դոլար։

Արմիկ Մովսիսյան