Խոշորագույն վտանգներ կան․ անսպասելի շրջադարձեր կատարվեցին՝ ՀՀ-ին ոչ բարեկամ պետություններ ՌԴ-ի հետ են․ Վահրամ Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2024 | 23:34
Ինչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
19.11.2024 | 23:29
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Ֆրանսիային է մեղադրել COP29-ի ընթացում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիաների անցկացման համար
19.11.2024 | 23:14
Մինչ Բաքվում ընթանում է COP29-ը, Ադրբեջանն աղտոտում է Կասպից ծովը
19.11.2024 | 23:07
Հովիկ Աղազարյանը վայր կդնի մանդատը
19.11.2024 | 23:01
Ռուսաստանը պետք է վճարի 1000 օրվա հանցագործության և ավերածությունների համար. Ֆոն դեր Լեյեն
19.11.2024 | 22:49
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2024 | 22:38
Ադրբեջանի ԳՇ պետը Պակիստանում նոր զինատեսակների է ծանոթացել
19.11.2024 | 22:26
ՌԴ-ում նախկին պատգամավորին «ֆեյքերի» գործով հեռակա կարգով դատապարտել են 8 տարվա ազատազրկման
19.11.2024 | 22:13
Թրամփը ճանաչելու է ՌԴ-ի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա․ ՀՀ-ն պիտի դիրքավորվի․Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
19.11.2024 | 21:03
Չեմ կարծում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է հանգեցնել նոր պատերազմի. Ալիևի ներկայացուցիչ
19.11.2024 | 20:50
Մրցաշար`առանց ուժեղագույն մարզիկների. ով և ինչու է այդպես որոշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը գրող, հրապարակախոս, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի հետ

-Պարո՛ն Մարտիրոսյան, եթե լսենք քաղաքական գործիչների մի մասին, նրանք պնդում են, որ այս գլոբալ «երկրաշարժը»՝ պատերազմի տեսքով, պայքար է Ռուսաստանի և Արևմուտքի միջև, նրանք ուղղակի բախվել են Ուկրաինայի տարածքում, մյուս մասն էլ պնդում է, որ սա նաև արժեքային կռիվ է։ Օրինակ՝ ուկրաինացիներն ասում են՝ մենք պայքարում ենք մեր ինքնիշխանության ու մեր ազատության, մեր ճակատագիրը տնօրինելու համար: Դուք ո՞ր տեսակետի կողմնակիցն եք:

-Ես կարծում եմ, որ սա կայսրության հոգեվարքի ցնցումներից մեկն է, որն ունենում է ծանր և սարսափելի հետևանքներ: Չեմ կարծում, որ ԱՄՆ-ի համար Չինաստանի հզորացումը կանխելն այնքան օրախնդիր էր դարձել, որ բազմաքայլ կոմբինացիայի միջոցով հրահրեր ռուս-ուկրաինական պատերազմ, որպեսզի Ռուսաստանի ախորժակը բավարարի՝ Ուկրաինան հանձնելով, և մյուս կողմից՝ Չինաստանի դեմ ավելի ուժեղ խաղացող ստեղծի, ավելի ուժեղ, քան Ռուսաստանն էր երեկ: Ես կարծում եմ, որ, այո, արժեհամակարգի խնդիր է, որովհետև ապագաղութացվող երկրների ցանկը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ըստ էության, սպառվեց, չհաշված Խորհրդային Միութունը, որը փափուկ գաղութատիրություն էր, որովհետև մեկ գաղափարախոսության ծածկի տակ (ճիշտ է բռնի մտցված), այնուամենայնիվ, ունեին որոշակի հավասարություն՝ համենայնդեպս վարչական մակարդակում: Հավասարութուն չկար լեզվի, մշակույթի մակարդակում մեծ ճնշում կար կայսերական կենտրոնից, ռուսերենի, ռուսական մշակույթի պարտադրանք կար… Եվ Ռուսաստանի տարածքում տասնյակ ժողովուրդներ վերացան՝ ուծացվելով: Երկրորդ համաշխարհայինից հետո Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Պորտուգալիան և այլ երկրներ կորցրել էին գաղութները, մնացել էր ԽՍՀՄ-ը, այն մասնատվեց 1991-ին, բայց ռևանշիստական, շովինիստական ուժերը դժգոհ մնացին, չմղվեցին լուսանցք, ինչպես դա տեղի ունեցավ 20-րդ դարի մյուս կայսրությունների հետ:

Այլ եկան իշխանության:

-Այո՛, նրանք եկան իշխանութան, և ոչ միայն ներկա Ռուսաստանի տարածքում գտնվող ինքնավար միավորները պահպանելով, այլև ախորժակով, որ վերականգնեն կայսրությունից անջատված տարածքները… Պատկերը հենց դա է. կայսրության հոգեվարքի ցնցումներից մեկն է, որը կարող է նաև վերածվել գլոբալ հակամարտության, նունիսկ համաշխարհային պատերազմի, իրավճակը համարյա անկառավարելի, անզսպելի եմ համարում:

-Կհիշեք՝ պատերազմից մի քանի օր առաջ ռուս պաշտոնյաները ծաղրում էի այն մարդկանց, որոնք ռուսներին ասում էին՝ դուք պատերազմ եք սկսելու: Հերքում էին: Նույն ջանասիրությամբ նրանք հերքում են, որ եթե ՌԴ-ն Ուկրաինայի նկատմամբ ունենա ջախջախիչ առավելություն և այնտեղ իշխանություն փոխի, հաղթի, ապա հաջորդ քայլը լինելու է միութենական պետության սահմաններն ընդլայնելը, ԽՍՀՄ-2-ը կազմավորելը: Մեզ համար այստեղ ի՞նչ վտանգներ եք տեսնում՝ հաշվի առնելով տնտեսական, ռազմական, անվտանգային, բազմաթիվ կախվածությունները Ռուսաստանից:

-Մեծ վտանգներ կան: Մենք պետք է շատ զգույշ լինենք, որովհետև շրջադարձերը շատ անսպասելի, հանկարծակի են, և կարող են նաև խոշորագույն վտանգներ պատճառել: Եվ, ցավոք, խաղաքարերի այն դասավորությունը ,որտեղ ՀՀ-ի թշնամի չասեմ, բայց առնվազն ոչ բարեկամական տրամադրված երկրները հայտնվել են նույն ճամբարում, նույն փոխկապակցվածության մեջ, դա ցույց է տալիս, որ վտանգը մեծացել է… Մյուս կողմից՝ այն մարդկանց, ովքեր ապոկալիպսիս են տեսնում՝ և՛ աշխարհի, և՛ Հայաստանի կործանումը՝ առաջին հերթին, պիտի ասեմ, որ շատ բան կախված է մեզանից՝ ինչքանով ուժեղ կլինենք, ինչքանով Հայաստանը կզարգանա, որի միտումները և նշանները կան, պարտադիր չէ, որ դա իշխանության մակարդակում լինի, հասարակության մակարդակում կան շերտեր, որոնք շատ լավ հականում են վտանգները և մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի կարողանանք դիմադրել շատ ավել ուժեղ, քան այսօր ենք կարողանում դիմադրել:

-Դա ավելի կարևոր է՝ հասարակության դիմադրությունը պետության անտանգության, ինքնիշխանության հարցում, քանի որ իշխանությանը կարող են ճնշել, բայց եթե քաղաքացիներն ըմբոստանան, իրավիճակ կփոխվի:

-Այո՛: Եվ, բացի դրանից, այդ աշխարհակործան տեսիլքներ ունեցողներին ուզում եմ հարցնել՝ արդյոք մի քանի ամիս առաջ կպատկերացնեի՞ք, որ ՌԴ-ից Հայաստան մարդկանց մեծ ներհոսք կլինի, որոնք ապաստան կգտնեն Հայաստանում՝ որպես ժողովրդավար, ազատ և հանգիստ երկրի: Այսպիսի շրջադարձեր կարող են լինել, պետք է հասկանանք, որ մեկ-մեկ էլ քամին կարող է մեր կողմը փչել, բայց պետք է ամեն ինչ անենք, որ պատրաստ լինենք մարտահրավերներին, և երբեք չպետք է կորցնենք մեր մարդկայնությունը: Երբ որ խոսում եմ մեր շահերի և զգույշ լինելու մասին, դա չի նշանակում, որ չպետք է ասենք, թե ով է ագրեսորը…

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան