Մակրոնը դատապարտել է Պուտինի՝ հումանիտար միջանցքի բացման հարցում «բարոյական և քաղաքական ցինիզմը»

Լուրեր

26.11.2024 | 23:20
Ադրբեջանում պահեստազորի սպաները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով իրենց հասանելիք վճարումները
26.11.2024 | 23:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.11.2024 | 22:54
Թուրքիայում ձնաբքի պատճառով բազմաթիվ նահանգների դպրոցներում դասերը դադարեցվել են
26.11.2024 | 22:40
ՌԴ ՊՆ-ն Կուրսկի շրջանում ընկած ամերիկյան ATACMS-ի բեկորներ է ցուցադրել
26.11.2024 | 22:26
Իմ կալանքը ծառայում է Ադրբեջանի բռնապետության և նրա հանցակից ռուսական կայսրության շահերին․ Ադրբեջանում բանտարկված դիվանագետ
26.11.2024 | 22:13
Հակասական ցուցմունքներ․ ՔՊ-ական պատգամավորի միջադեպի գործով հարցաքննվեց ավտոբուսի վարորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 21:57
Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ
26.11.2024 | 21:46
ՄԻԵԴ-ը Թուրքիային ծանուցել է Անկարայի դեմ 1000 նոր դիմում-բողոքների մասին
26.11.2024 | 21:30
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին կառաջադրի Արմավիրի մարզպետի թեկնածու
26.11.2024 | 21:23
Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում
26.11.2024 | 21:14
Ուժեղացված ծառայություն Երևանում. տարբեր կասկածանքներով բաժիններ է տեղափոխվել 22 անձ
26.11.2024 | 21:00
Ադրբեջանն ուզում է ԵՄ դիտորդներին ՀՀ-ից հանել, որ սահմանային բախումները չկանխարգելվեն․ Արման Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 20:46
Նախարարը՝ սկանդալի կենտրոնում. Factor TV-ի հրապարակման հետքերով փաստաբաններն ուսումնասիրություն են կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 20:44
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
26.11.2024 | 20:29
Գերմանիան իրավունք չունի Taurus-ներ մատակարարել. Շոլց
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, իր բնորոշմամբ՝ «բարոյական և քաղաքական ցինիզմը»՝ Ուկրաինայի մի քանի քաղաքների բնակիչներին հումանիտար միջանցքներ առաջարկելու համար, որտեղից մարդիկ պետք է տեղափոխվեն Ռուսաստան։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։

Նա հայտարարել է, որ «միայն միջանցքներ անհրաժեշտ չեն, որոնք անմիջական սպառնալիքի տակ են»։

«Կեղծավոր խոսակցություն է, երբ ասում ես, որ մենք կպաշտպանենք մարդկանց՝ նրանց Ռուսաստան տեղափոխելու համար։ Այս ամենն անլուրջ է, սա բարոյական ու քաղաքական ցինիզմ է, ինչն անհանդուրժելի է»,- հայտարարել է Մակրոնը ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Երկու առաջնորդները կիրակի 1 ժամ 45 րոպե տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել։ Մոսկվան հայտարարել է, որ հրադադարի և հումանիտար միջանցքների առաջարկը հետևել է Մակրոնի խնդրանքին, ինչը, սակայն, Փարիզը հերքում է:
Ռուսաստանն առաջարկել է հրադադար՝ մարդկանց Կիևից, Խարկովից, Մարիուպոլից և Սումիից հեռանալու համար, բայց՝ նրանց Բելառուս և Ռուսաստան տեղափոխելով:

Ուկրաինան մերժել է այդ առաջարկը՝ այն անվանելով անընդունելի։

Տաթև Ֆռանգյան