Նամակ-համաձայնագրով սպասարկվելու է ՀՀ պետական բյուջեի պակասուրդը

Լուրեր

09.02.2026 | 15:06
Փաշինյանն ու Ալիևը Վաշինգտոն կմեկնեն // Երևանում փակ ճանապարհներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
09.02.2026 | 15:02
Իլոն Մասկն ասել է՝ SpaceX-ը քաղաք է կառուցում Լուսնի վրա․ կշարունակի նաև Մարսի վրա կառուցել
09.02.2026 | 14:53
Վենսը ժամանում է Հայաստան․ ինչ է սպասվում․ զրույց Սոնա Ղազարյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 14:52
Պորտուգալիայի նախագահական ընտրություններում հաղթել է սոցիալիստ թեկնածուն
09.02.2026 | 14:44
«Ռեալը» մեծ աշխատավարձ է վճարում Մբապեի մորը
09.02.2026 | 14:35
Դա բան չի փոխում. Թորոսյանը` ԼՂ-ից բռնի տեղահանվածի փոխարեն տեղափոխված ձևակերպումը օգտագործելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 14:26
Ալիևն ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակությանը
09.02.2026 | 14:18
Վերջ տվեք նսեմացմանը. Թորոսյանը` Վենսի` ՀՀ և Ադրբեջան տարբեր օրակարգերով հանդիպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 14:10
ՌԴ-ն Անքորիջում ընդունել է ԱՄՆ-ի առաջարկները, բայց հիմա Վաշինգտոնը պատրաստ չէ դրանց. Լավրով
09.02.2026 | 14:02
Ալեն Սիմոնյանին նամակ ենք գրել դեկտեմբերին, պատասխան չենք ստացել. անհետ կորածի հարազատ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 13:55
ՔՊ-ն պետք է խնդրի Վենսին` ճնշել Բաքվին, հայ գերիներին ազատ արձակելու համար. Արթուր Խաչատրյան
09.02.2026 | 13:47
Փաշինյանն ու Ալիևը փետրվարի 19-ին Վաշինգտոն կմեկնեն՝ մասնակցելու Թրամփի Խաղաղության խորհրդի գագաթնաժողովին․ աղբյուր
09.02.2026 | 13:43
Գրանցվել է 530 դեպք, որից 145-ը՝ արտակարգ․ Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
09.02.2026 | 13:34
Լինդսի Վոնը վիրահատվել է ձմեռային Օլիմպիական խաղերում ստացած ծանր վնասվածքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 13:32
Նախատեսում ենք ՀՀ երկու համաշխարհային աստղ հրավիրել մեկ տարվա ընթացքում. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ մարտի 7-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022թ. հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից դեռեւս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 180 մլն ՀՓԻ (248.2 մլն ԱՄն դոլար) արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը (Stand-by Arrangement)՝ ուղղված տնտեսական հիմնարար եւ կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:

Ծրագրի երկրորդ վերանայման շրջանակներում ԱՄՀ ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել՝ ծրագրի նպատակայնությունը փոխելու եւ Պահուստային ծրագրի ներքո հասանելի միջոցները օգտագործելու նոր կորոնավիրուսային համավարակի հետեւանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորման նպատակով: Արդյունքում, 2020թ. մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության եւ ԱՄՀ-ի միջեւ ստորագրվել է «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը, որով հասանելի են դարձել ընդհանուր առմամբ շուրջ 231.656 մլն ՀՓԻ (315 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ:

2021թ. հոկտեմբեր-նոյեմբերին տեղի են ունեցել Պահուստային ծրագրի չորրորդ եւ հինգերորդ համատեղ վերանայումները, որոնց արդյունքներով հասանելի են դարձել 51.428 մլն ՀՓԻ բյուջետային միջոցներ: Պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը 2021թ. նոյեմբերի 19-ին «Մտադրությունների նամակ»-ով դիմել է ԱՄՀ-ին՝ հասանելի միջոցները որպես բյուջետային աջակցություն ներգրավելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022թ. հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը ՀՀ պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

Նամակ-համաձայնագրով ստացվելիք վարկային միջոցների մասհանումը նախատեսվում է 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում, եւ վարկն ուղղվելու է ՀՀ 2022թ. պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը: Փաստաթղթի վավերացումը փոխկապակցված է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի հետ: Նշվել է նաեւ, որ նամակ-համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին Պահուստային ծրագրի ներքո 51.428 միլիոն ՀՓԻ համարժեք բյուջետային աջակցության վարկ տրամադրել: Այն մարվելու է 5 տարվա ընթացքում:

Նամակ-համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ՀՀ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքին համապատասխան վավերացման կամ հաստատման ներպետական ընթացակարգերի ավարտելու մասին ՀՀ ԱԳ նախարարության համապատասխան գրությունը ստանալուց եւ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ԱՄՀ-ին ծանուցելուց հետո:

Մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, հարակից խոսքում կարեւորելով օրենքի նախագծի ընդունումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել: Հանձնաժողովականները նախագծին տվել են դրական եզրակացություն: