Չավուշօղլուն հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները վաղը կհանդիպեն Անթալիայում

Լուրեր

24.09.2026 | 13:45
ԵՄ-Հայաստան գործընկերությունն արագորեն առաջ է շարժվում և ավելի ամուր է, քան երբևէ․ ԵՀ նախագահ
24.09.2026 | 13:37
ԵՄ Խորհուրդը պաշտոնապես ընդունեց հայկական արտադրանքի համար երկամյա առևտրային արտոնությունները
24.09.2026 | 13:34
Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել. Գևորգ Պապոյան
24.09.2026 | 13:29
Խելքի պետք է բերենք էլեկտրոնային շտեմարանի տվյալները. Մհեր Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 13:20
Արման Ծառուկյանն առաջադիմել է UFC-ի անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակում
24.09.2026 | 13:11
Կաթողիկոսի հեռացում, տեղապահի ընտրություն․ ՀԱՍԵ-ի մասին զեկույցում խոսվում է «ճգնաժամից» և  լուծման 5 քայլ է առաջարկվում
24.09.2026 | 13:02
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի մարզի ու Կրասնոդարի երկրամասի վրա․ վնասվել են նավթաբազա և արդյունաբերական ձեռնարկություն
24.09.2026 | 12:51
Ուիթկոֆը պատմել է՝ ինչպես է Թրամփը ներգրավվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացում
24.09.2026 | 12:43
«Առինջ Մոլի» տնօրենը կալանավորվել է․ նրա տունը խուզարկել են
24.09.2026 | 12:39
Պայմանագրային զինծառայող է մահացել պայթյունի հետևանքով․ ՊՆ խոսնակ
24.09.2026 | 12:32
Սեուլ. Ալինա Չարաևան պարտություն է կրել
24.09.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին և Օդեսայի մարզին․ 2 մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել
24.09.2026 | 12:10
Եկեղեցու մասին զեկույցը հրապարակվել է // Էրդողանը Փաշինյանին Թուրքիա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
24.09.2026 | 12:02
«Ունենալու ենք միջազգային չափանիշների ապրանք». հաստատվեց ստանդարտացման նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 11:51
Ըստ ՔԿ-ի՝ 8.3 մլն դրամ է հափշտակվել արտասահմանյան բանկերի քարտապաններից և օրինականացվել ընկերության միջոցով
Բոլորը

Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Դմիտրի Կուլեբան և Սերգեյ Լավրովը մարտի 10-ին կհանդիպեն Թուրքիայի Անթալիա քաղաքում։ «Անադոլու»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին։

Թուրք պաշտոնյան պարզաբանել է, որ հանդիպումը տեղի կունենա Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի շրջանակում, որին Սերգեյ Լավրովն ու Դմիտրի Կուլեբան համաձայնել են մասնակցել։

«Մեր նպատակն է հնարավորինս արագ կանգնեցնել հակամարտությունը։ Մենք ջանքեր ենք գործադրել, որպեսզի մերձեցնենք մեր ռուս և ուկրաինացի զրուցակիցներին։ Մինչ հակամարտությունը մենք շփումներն առանց դադարի պահպանում էինք։ Պատերազմից հետո մենք է՛լ ավելի ենք ուժեղացրել մեր աշխատանքը»,- ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ Կուլեբան ու Լավրովը ցանկություն են հայտնել, որպեսզի ինքը ևս մասնակցի հանդիպմանը։

«Մենք այս հանդիպումը կանցկացնենք հինգշաբթի՝ մարտի 10-ին, և ցանկանում ենք, որ այն շրջադարձային լինի։ Մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ հակամարտություններին վերջ տալու և բարեխղճորեն կայուն խաղաղություն հաստատելու համար»,- հավելել է Թուրքիայի արտգործնախարարը։

Տաթև Ֆռանգյան