Եվրոպայում գազի գինն առաջին անգամ հասել է 3900 դոլարի

Լուրեր

12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
Բոլորը

Այսօր Եվրոպայում գազի գինը հասել է 3900 դոլարի՝ 1000 խմ-ի դիմաց, հետո մեկ ժամվա ընթացքում նվազել՝ հասնելով 2900 դոլարի։ Այս մասին են վկանում Լոնդոնի ICE բորսայի տվյալները։

Մարտի 7-ի առավոտյան Եվրոպայում գազի ֆյուչերսների գինը գերազանցել է 2500 դոլարը՝ այսպիսով թարմացնելով նախկին հակառեկորդը։ Սակայն արդեն մեկ ժամ անց արժեքը պատմության մեջ առաջին անգամ հասել է 3000 դոլարի, այնուհետև՝ գրեթե 4000 դոլարի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ աճում են նաև նավթի գները, քանի որ Արևմուտքը սկսել է ակտիվորեն քննարկել ռուսական նաթի էմբարգոյի հարցը։ Ռուսաստանը, Սաուդյան Արաբիայից ու ԱՄՆ-ից հետո, աշխարհում նավթի արտահանման ծավալով երրորդ երկիրն է։ ՌԴ-ն օրական շուրջ 11 միլիոն բարել նավթ է արդյունահանում, որից շուրջ 5 միլիոնը՝ արտահանում, գումարած սրան՝ ևս 2 միլիոն բարել նավթամթերք։ Այս ամենի գրեթե կեսն արտահանվում է Ասիա։

Էմբարգոյի հարցով քննարկումների նախաձեռնողն ԱՄՆ-ն է, սակայն այս երկիրը չափազանց քիչ քանակությամբ է ռուսական նավթ գնում, մինչդեռ եվրոպական երկրները լրջորեն կախված են ռուսական նավթից ու նավթամթերքից։ Իսկ Եվրոպան դեռևս ոչինչ չի հայտնել արգելափակման մասին։ Մինչ այդ, պատերազմը բարձրացրել է բոլոր հումքերի գները. անցած շաբաթ նիկելը թանկացել է 19%-ով, ալյումինը 15%-ով, ցինկը՝ 12%-ով, պղինձը՝ 8%-ով։

Տաթև Ֆռանգյան