Նավթի և մետաղների համաշխարհային գները կրկին աճել են․ նոր շաբաթը խոստանում է նոր հակառեկորդներ

Լուրեր

12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Նոր աշխատանքային շաբաթը սկսվել է այն արտադրանքի գների բարձրացմամբ, ինչն Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսած ու պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանն ակտիվորեն հանում է իր ընդերքից ու վաճառում արտերկրում՝ հզորացնելով իր պահուստներն ու ռազմական ներուժը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Անցած շաբաթ նավթի գներն աճել են 20%-ով, իսկ երկուշաբթի ֆոնդային բորսաների բացմամբ այն գրեթե նույնքան թանկացել է՝ հասնելով 140 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Սա ընդամենը մի քանի դոլարով է պակաս 2008 թվականի հուլիսին գրանցված նախաճգնաժամային պատմական ռեկորդից: Սակարկություններից հետո մի քանի ժամվա ընթացքում նավթի գինը վերադարձել է մոտ 125 դոլարի, ինչը դեռ 7%-ով ավելի թանկ է ուրբաթ օրվա ցուցանիշի համեմատ։

Գներն աճում են, քանի որ Արևմուտքը սկսել է ակտիվորեն քննարկել ռուսական նաթի էմբարգոյի հարցը։ Ռուսաստանը, Սաուդյան Արաբիայից ու ԱՄՆ-ից հետո, աշխարհում նավթ արտահանող երրորդ երկիրն է։ ՌԴ-ն օրական շուրջ 11 միլիոն բարել նավթ է արդյունահանում ու դրանից շուրջ 5 միլիոնը՝ արտահանում, գումարած սրան՝ ևս 2 միլիոն բարել նավթամթերք։ Այս ամենի գրեթե կեսն արտահանվում է Ասիա։

Էմբարգոյի հարցով քննարկումների նախաձեռնողն ԱՄՆ-ն է, սակայն այս երկիրը չափազանց քիչ քանակությամբ է ռուսական նավթ գնում, մինչդեռ եվրոպական երկրները լրջորեն կախված են ռուսական նավթից ու նավթամթերքից։ Իսկ Եվրոպան դեռևս ոչինչ չի հայտնել արգելափակման մասին։

Մինչ այդ, պատերազմը բարձրացրել է բոլոր հումքերի գները. անցած շաբաթ նիկելը թանկացել է 19%-ով, ալյումինը 15%-ով, ցինկը՝ 12%-ով, պղինձը՝ 8%-ով։

Նոր շաբաթվա մեկնարկը խոստանում է նոր ռեկորդներ. երկուշաբթի առավոտյան նիկելի գինն ավելացել է ևս 10%-ով, մինչդեռ ալյումինի գինն առաջին անգամ հատել է 4․000 դոլարի սահմանը՝ մեկ տոննայի դիմաց։ Ռուսաստանն արտադրում է աշխարհում ամբողջ ալյումինի 6%-ը, նիկելի մոտ 7%-ը և պղնձի 3,5%-ը։

Տաթև Ֆռանգյան