Պենտագոնի գնահատականներով՝ ՌԴ-ն արդեն Ուկրաինա է ուղարկել սահմանին կենտրոնացված զորքերի 95%-ը․ Washington Examiner

Լուրեր

16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
Բոլորը

Պենտագոնի գնահատականներով՝ Ռուսաստանն արդեն Ուկրաինա է ուղարկել սահմանին կենտրոնացված զորքերի 95%-ը, գրում է Washington Examiner-ը։

«Ռուսաստանում և Բելառուսում ուկրաինական սահմանի երկայնքով (նախկինում) տեղակայված մոտ 170 հազար զինվորականներից մոտ 95%-ն այժմ գտնվում է Ուկրաինայի ներսում»,- ասվում է զեկույցում։

Ընդ որում, ուրբաթ, ըստ Պենտագոնի գնահատականի, այս ցուցանիշը գնահատվել է մինչև 92%։

Պենտագոնը նաև անցած օրվա ընթացքում «սահմանափակ փոփոխություններ է նկատել տեղանքում». մինչ ռուսական ուժերը «շարունակում էին Կիևը, Խարկովը և Չեռնիգովը մեկուսացնելու և հյուսիսից ու արևելքից առաջխաղացման իրենց ջանքերը, նրանք հանդիպել են ուկրաինացիների ուժեղ դիմադրությանը»:

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության տվյալներով էլ՝ հանգստյան օրերին Ռուսաստանը նվազագույն առաջխաղացում է ունեցել Ուկրաինայի տարածքում։

Բրիտանական պաշտպանական գերատեսչությունում նշել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական ավիացիան և հրետանին շարունակել են ինտենսիվ հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքների ռազմական և քաղաքացիական օբյեկտներին։ Հարվածները հասցվել են Խարկովին, Նիկոլաևին և Չեռնիգովին, ինչպես նաև Մարիուպոլին։

Տաթև Ֆռանգյան