Ջոզեպ Բորելը դատապարտել է Ռուսաստանում գրաքննությունը
Քաղաքականություն
06.03.2022 | 20:32ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը դատապարտել է Ռուսաստանում Ուկրաինայի դեմ ագրեսիայից հետո գրաքննությունը:
Պուտինի ընտրած պատերազմն Ուկրաինայում արտացոլվել է Ռուսաստանում գրաքննության և լրատվամիջոցների, լրագրողների և հասարակական կազմակերպությունների դեմ համակարգված ճնշումներով, նշված է գրառման մեջ։
«Ոստիկանության գործողությունները Մոսկվայում և «Twitter»-ի և «Facebook»-ի արգելափակումը հետագա ավտորիտարիզմի և Ռուսաստանի ինքնամեկուսացման հստակ քայլեր են», – նշել է Բորելը: