Երբ Վահագն Խաչատուրյանը կստանձնի նախագահի պաշտոնը

Լուրեր

17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
17.11.2026 | 20:06
Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում է․ նրան ընդունել է Ալիևը
17.11.2026 | 19:52
Ազգային հերոսը՝ կոռուպցիայի համար դատապարտված․ ինչու Փիլոյանը չի զրկվել կոչումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:40
Կրպակները քանդեցին, բարեկարգումը հետաձգվեց․ Շինարարների փողոցի պատկերը՝ 1 ամիս անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:30
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3,1 միլիոնը․ հիմնական աճը՝ Երևանում և հարակից մարզերում
17.11.2026 | 19:16
Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը
Բոլորը

Մարտի 3-ին արտահերթ ընտրություններով Ազգային ժողովը նախագահ ընտրեց Վահագն Խաչատուրյանին: Մինչ այս նա զբաղեցնում էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը:
Վահագն Խաչատուրյանը նախագահի պաշտոնը կստանձնի ընտրվելու 10-րդ օրը: «Արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրվելուց հետո՝ տասներորդ օրը»,- նշված է ՀՀ Սահմանադրությունում:

Այդ օրը հրավիրվելու է Ազգային ժողովի հատուկ նիստ, որտեղ ՀՀ նախագահը պաշտոնը ստանձնելու է ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

Հիշեցնենք՝ Վահագն Խաչատուրյանին հաջողվեց ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվել միայն երկրորդ փուլով: Նրա օգտին կողմ քվերակեցին միայն ՔՊ խմբակցության պատգամավորները, իսկ ընդդիմությունն ընդհանրապես բոյկոտել էր նախագահի ընտրության հարցի քննարկումը՝ չառաջադրելով թեկնածու:

Այս պահին նախագահի պարտականությունները իրականցնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նշենք, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել հունվարի 24-ին:

Նարեկ Կիրակոսյան