Գերմանիայի և Իսրայելի կառավարությունների ղեկավարները կոչ են անում ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ով այցով գտնվում է Իսրայելում, չորեքշաբթի Երուսաղեմում հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով։

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը նույնպես կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային բանակցությունների միջոցով դադարեցնել հակամարտությունը, գրում է «Սինհուա» գործակալությունը։

Նույն օրը Բեննեթի հետ համատեղ ասուլիսում Շոլցն ասել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության շարունակությունը կհանգեցնի ենթակառուցվածքների էլ ավելի մեծ վնասների և քաղաքացիական ու զինվորականների շարքում զոհերի թվի ավելացմանը։ Ըստ նրա՝ հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով։ Նա նաև հայտարարել է, որ Գերմանիան ռազմական ճանապարհով չի միջամտի ռուս-ուկրաինական հակամարտությանը։

Խոսելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին /JCPOA/ մասնակցող կողմերի միջև Վիեննայում ընթացող բանակցությունների մասին՝ Շոլցը հույս է հայտնել, որ կողմերը հնարավորինս շուտ համաձայնության կգան, և որ «արդեն որոշում կայացնելու ժամանակն», և այն չպետք է հետաձգվի։

Իր հերթին Բեննեթը ևս հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է վերջ դնեն հակամարտությանն ու այն ավարտեն բանակցությունների միջոցով։ Նա նաև նշել է, որ Իսրայելն «ուշադրությամբ հետևում է» JCPOA կողմերի միջև բանակցությունների ընթացքին ։

Տաթև Ֆռանգյան