Խարկովում զոհվել է ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչը
Քաղաքականություն
03.03.2022 | 16:16Ուկրաինայում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտորդական առաքելության անդամ Մարինա Ֆենինան զոհվել է մարտի 1-ին ռուսական զորքերի կողմից Խարկովի հրետակոծության ժամանակ։ Նա մահացու վնասվածք է ստացել մթերք գնելու ժամանակ, հաղորդում է DW-ն:
ԵԱՀԿ-ի տվյալներով՝ Խարկովում, ինչպես և Ուկրաինայի այլ քաղաքներում գտնվող բազմաթիվ բնակելի շենքեր ավերվել են հրթիռային և հրետանային հարվածների հետևանքով, բազմաթիվ զոհեր կան խաղաղ բնակիչների շրջանում։
Տաթև Ֆռանգյան