Պուտինը համախմբեց ամբողջ ուկրաինական հասարակությանը․ ուկրաինացի պատգամավորի հարցազրույցը FactorTV-ին

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Անգամ ամենասարսափելի երազներներում և ամենահիվանդ երևակայութունն ունենալու դեպքում հնարավոր չէր կանխատեսել, որ 21-րդ դարում՝ 2022 թվականին, Կիևը բալիստիկ հրթիռներով կհարվածեն, որ խաղաղ մարդիկ զոհվեն։ Factor TV-ի հետ հարցազրույցում հայտարարեց Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր, Պաշտպանության և երկրի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ, Ուկրաինայի Սահմանադրական դատարանում նախագահի ներկայացուցիչ Ֆյոդոր Վենիսլավսկին՝ խոսելով իր երկրի դեմ սկսված պատերազմի վերաբերյալ։

«Ցավոք սրտի, ունենք այն իրականությունը, որը կա, և որի մասին գիտի ամբողջ աշխարհը»,- ասաց նա՝ նշելով, որ, չնայած գիշերն էլ հրթիռակոծվել է Կիևի կենտրոնը, իրավիճակը վերահսկվում է երկրի ղեկավարության կողմից․ նախագահն իր նստավայրում է աշխատում, նախարարների կաբինետը՝ իր գրասենյակում, բոլոր մարմիններն ընդունում են որոշումներ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Ուկրաինացի պատգամավորն ընդգծեց՝ իր համար կարևոր է, որ բոլորն իմանան՝ Ռուսաստանն է հարձակվել Ուկրաինայի վրա, Ուկրաինան ոչ մեկի վրա չի հարձակվել։

Ֆյոդր Վենիսլավկիի խոսքով՝ Ռուսաստանի գործողությունները համախմբել են ամբողջ ուկրաինական հասարակությանը։ «Բոլորն, առանց բացառությամբ, հակահարված են տալիս ուկրաինական տարածքում հայտնված ռուս զինվորին։ Պուտինը արեց մի բան, որ հնարավոր չէր լինի անել դեռ շատ տարիներ․ նա համախմբեց ամբողջ ուկրաինական հասարակությանը։ Ազգային ինքնագիտակցությունը, ազգային միասնականությունը հիմա այն մակարդակում են, որ երբեք չէր կարող լինել։ Մենք վստահ ենք, որ հաղթելու ենք, մենք մեր հողի վրա ենք։ Ճշմարտությունը մեզ հետ է, դրա համար էլ, կարծում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու»,-  համոզմունք հայտնեց նա։
Անդրադառնալով հայ-ուկրաինական հարաբերություններին, ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերի քվեարկության ժամանակ ձեռնպահ քվերակելուն՝ ուկրաինացի քաղաքական գործիչը նշեց՝ իրենք ակնկալում են, որ բոլորը պետք է քննադատեն Ռուսաստանին, որը, լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, խախտում է կառույցի կանոնադրությունը, ագրեսիվ պատերազմ է սկսում Եվրոպայի կենտրոնում։

«Բայց մենք հասկանում եք Հայաստանի ղեկավարությանը, որը շատ սերտ կապված է Ռուսաստանի Դաշնությանը, և որը, երբեմն իր ազգային շահերը հաշվի առնելով, փորձում է իր տեսանկյունից չեզոք դիրքորոշում ընտրել, որպեսզի իր երկրի համար քաղաքական, տնտեական խնդիրներ չստեղծի»,- հայտարարեց ուկրաինացի քաղաքական գործիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան