Խարկովի մարզում գնդակոծությունը 34 խաղաղ բնակչի կյանք է խլել․ Ուկրաինայի ԱԻՊԾ
Քաղաքականություն
03.03.2022 | 16:37Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են ռուսական Զինված ուժերի կողմից բնակավայրերի թիրախավորան մասին։ Ըստ այդ տեղեկությունների՝ Խարկովի մարզում զոհվել է 34, վիրավորվել՝ 285 մարդ, այդ թվում՝ 10 երեխա։
Ըստ աղբյուրի՝ Խարկովի մարզի Յակովլևկա և Խորոշևո գյուղերում գնդակոծության հետևանքով մի քանի տասնյակ հրդեհ է բռնկվել, որոնց շիջման աշխատանքներում ընդգրկված փրկարարները նույնպես հայտնվել են կրակի տակ։
Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ֆեյսբուքյան էջում ավերածությունների մասին վկայող լուսանկարներ է հրապարկել։
Տաթև Ֆռանգյան