Հաագայի Միջազգային քրեական դատարանը հետաքննություն է սկսել Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունների վերաբերյալ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Միջազգային Քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը հայտնել է, որ ՌԴ-ի կողմից վերջին տարիներին Ուկրաինայում իրականացված հնարավոր ռազմական հանցագործությունների վերաբերյալ հետաքննությունն է սկսվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ուկրաինայում իրավիճակի նախնական վերլուծությունից հետո իմ գրասենյակը բավարար հիմքեր տեսավ համարելու, որ այնտեղ տեղի ունեցած հնարավոր հանցագործությունները կարող են հայտնվել մեր դատարանի իրավասության ներքո: Կոնկրետ դեպքերը, որոնք կարելի է դիտարկել որպես այդպիսին, արդեն ի հայտ են եկել և դրված են հետաքննության հիմքում»,-ասել է գլխավոր դատախազը։

Նշվում է, որ Ուկրաինայում հնարավոր ռազմական հանցագործությունների հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ տեղեկություններ են ի հայտ եկել այն մասին, որ ռուս զինվորականները կրակում են խաղաղ բնակիչների վրա։

Հաղորդվում է, որ Հաագայի դատարանը քննարկելու է ներկայի ու անցյալի ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության մեջ մեղադրանքները։ Դիտարկվելու են գործողությունները 2013թ-ից սկսված։

Ավելի վաղ գլխավոր դատախազ Քարիմ Խանը հայտարարել էր, որ մտադիր է դիմել նախագահական խորհրդին հետաքննություն սկսելու թույլտվություն ստանալու համար, սակայն 38 երկրների տրիբունալին ուղղված դիմումը նրան հիմք է տվել անհապաղ սկսելու աշխատանքը: Մեծ Բրիտանիան առաջնային դեր է խաղացել՝ դաշնակիցներին համախմբելով Հաագայի միջազգային տրիբունալին դիմելու համար, այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Որպես երկիր, որը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի ստեղծմանը, Մեծ Բրիտանիան պատրաստ է անհրաժեշտ տեխնիկական օգնություն ցուցաբերել մեղադրական դատավճիռների հասնելու համար։ Ցանկացած ռուս առաջնորդ կամ սպա, որը տվել է հանցավոր հրամաններ, պետք է իմանա, որ կհայտնվի մեղադրյալի աթոռին, վերջնարդյունքում էլ՝ բանտում»,-ասել է Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբը։
Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասն էլ հայտարարել է, որ Լոնդոնը սերտ համագործակցելու է իր դաշնակիցների հետ՝ արդարության հասնելու համար։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ստորագրել է Ժնևի կոնվենցիան, որում միջազգային իրավունքի համաձայն՝ սահմանված են ռազմական հանցագործությունները, սակայն 2016 թվականին ՌԴ-ը դուրս է եկել Միջազգային քրեական դատարանից։

 

Էմմա Չոբանյան