Զելենսկին ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը քննարկել է Շառլ Միշելի հետ
Քաղաքականություն
02.03.2022 | 21:18Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին նա հայտնել է թվիթերյան գրառմամբ։
«Ես մշտական կապի մեջ եմ մեր վստահելի ընկերոջ հետ։ Քննարկել ենք մարտի դաշտում առկա իրավիճակը և դիվանագիտական ջանքերը։ Սպասում ենք ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հետ կապված դրական ազդակների»,- գրել է Զելենսկին։