Ուկրաինայի ԱԻՊԾ-ն հայտնում է ավելի քան 2 հազար խաղաղ բնակչի զոհվելու մասին

Լուրեր

29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
29.03.2026 | 15:51
Ռուբինյանը` Քըլըչի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 15:40
Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին. ոստիկանությունը լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի
29.03.2026 | 15:20
Ռաֆայել Հարությունյանի սանը դարձել է գեղասահքի աշխարհի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 15:11
Գևորգ Պապոյանը` աշխատակազմի ղեկավարների բարձր պարգևավճարների մասին
29.03.2026 | 14:53
Միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում՝ Փաշինյանի դուրս գալու ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 14:17
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի կանգ է ունեցել մարզման ժամանակ
29.03.2026 | 14:14
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
29.03.2026 | 14:04
Էդուարդ Սպերցյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի հայտացուցակում
29.03.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
Բոլորը

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման մեկնարկից ի վեր ավելի քան 2000 ուկրաինացի է զոհվել․ այս թիվը չի ներառում զոհված զինծառայողներին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, փոխանցում է Korrespondent-ը։

Նշվում է, որ պատերազմի յոթ օրերի ընթացքում ռուսական զինուժը ոչնչացրել է հարյուրավոր տրանսպորտային ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր, հիվանդանոցներ և մանկապարտեզներ։

«Այսօր Ուկրաինայի ԱԻՊԾ-ի հիմնական ջանքերն ուղղված են մարդկանց փրկությանը: Մեզ հաջողվեց փրկել ավելի քան 150 մարդու կյանք, չեզոքացնել ռուսական ուժերի գնդակոծությունից հետո բռնկված ավելի քան 400 հրդեհ, տարհանել ավելի քան 500 մարդու: Վնասազերծվել է 416 պայթուցիկ առարկա»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ առաջադրանքը կատարելիս 10 փրկարար է մահացել, 13-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել։