Պուտինը գաղափար չունի, ինչ է իրեն սպասվում․ Ջո Բայդենը նոր պատասխան միջոցներ է խոստանում

Լուրեր

29.03.2026 | 13:15
Արդեն նկատվում է լուսային աղտոտման աճի դանդաղեցում, իսկ որոշ դեպքերում նաև լուսային աղտոտման նվազման միտում․ Երևանի քաղաքապետարան
29.03.2026 | 12:31
ՏՀԿ հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրվել է Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը
29.03.2026 | 11:43
Պենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington Post
29.03.2026 | 11:22
Վթարային ջրանջատում Երևանում
29.03.2026 | 10:52
ԵՄ առաքելությունը նախազգուշացրել է Կարմիր ծովում հուսիների նոր սպառնալիքի մասին
29.03.2026 | 10:15
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտում հաղթել է Ջորջիո Պուլասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 10:12
Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
28.03.2026 | 23:47
ՔՊ քվեարկություն․ առաջատար 10-յակը և ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուն
28.03.2026 | 19:57
Սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով
28.03.2026 | 19:23
Պակիստանը եռակողմ հանդիպում է կազմակերպում Իրանի հարցով
28.03.2026 | 19:11
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
28.03.2026 | 19:00
Եթե Գզոյանի նվիրած գիրքը «սադրիչ էր»,ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը հեղինակին պարգևատրել. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 18:57
Արարատ Միրզոյանը և Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
28.03.2026 | 18:43
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց առանց Սպերցյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 18:25
Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հաշվարկներում սխալվել է։ Խոսքը վերաբերում է նրան, թե ինչպես Արևմուտքը կարձագանքի Ուկրաինա ներխուժմանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իր խոսքում Բայդենը վստահեցրել է ամերիկացիներին իր «անսասան վճռականության մեջ, որ ազատությունը միշտ կհաղթի բռնակպետությանը»։ Խոստանալով հետագա տնտեսական պատասխան քայլեր՝ ԱՄՆ նախագահը Պուտինի մասին ասել է․

«Նա գաղափար չունի, ինչ է իրեն սպասվում։ Վեց օր առաջ Պուտինը փորձեց սասանել ազատ աշխարհի հիմքերը՝մտածելով, որ կարող է նրան ստիպել խոնարհվել իր սպառնալիքի առաջ։ Սակայն նա սխալ հաշվարկեց։ Նա մտածում էր, որ կմտնի Ուկրաինա և աշխարհը կփլուզվի։ Դրա փոխարեն նրան դիմավորեց հզոր պատ, որը նա չէր կարող պատկերացնել՝ ուկրաինացի ազգը»։
Բայդենը հայտարարել է, որ Պուտինի պատերազմը կանխամտածված էր և առանց հրահրման:

«Նա մերժեց դիվանագիտական կրկնվող ջանքերը… Նա կարծում էր, որ Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն արձագանքի: Եվ նա կարծում էր, որ կարող է բաժանել մեզ։ Պուտինը սխալվում էր: Մենք պատրաստ էինք»,-ասել է ԱՄՆ նախագահը՝ընդգծելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է «պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի ամեն թիզը, սակայն չի պատրաստվում կռվել Ուկրաինայում»։
«Թույլ տվեք հստակ ասել, մեր ուժերը չեն ներգրավվի Ուկրաինայում ռուս զինվորականների հետ հակամարտության մեջ։ Մեր զինվորականները չեն գնա Եվրոպա Ուկրաինայում կռվելու, բայց նրանք կպաշտպանեն ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին»,-ասել է Բայդենը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մոբիլիզացնում է ցամաքային, ծովային և օդային ուժերը՝ պաշտպանելու իր դաշնակիցներին, այդ թվում՝ Լեհաստանին, Ռումինիային, Լատվիային, Լիտվային և Էստոնիային։

Բացի այդ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ գործընկերների հետ մանրամասն նախապատրաստվել են Ուկրաինա ռուսական ներխուժմանը։ Բայդենը հայտնել է նաև ևս մեկ պատժամիջոցի մասին ՌԴ-ի դեմ՝ նշելով, որ ԱՄՆ-ն կփակի իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար՝ Կանադայի և եվրոպական իշխանությունների նմանատիպ արգելքներից հետո:

Էմմա Չոբանյան