ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականները կոչ են արել արգելափակել Մոսկվայի մուտքը Արժույթի միջազգային հիմնադրամի արտարժութային ակտիվներին

Լուրեր

16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական օրենսդիրները կոչ են արել ֆինանսների նախարարությանը արգելափակել Ռուսաստանի իշխանությունների բոլոր ապագա ֆինանսական գործարքները:

Մոսկվան անցյալ տարի Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պահուստներից ստացել է ընդհանուր 17 միլիարդ դոլար, տեղեկացնում է Ռոյթերս գործակալությունը, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նամակ է ստացել՝ հանրապետական 41 օրենսդիրների ստորագրությամբ, ուր ասված է, որ ԱՄՀ-ի գանձարանից 650 միլիարդ դոլար հատկացնելու Յելենի գաղափարը արտարժույթով «հատուկ իրավունքներ» ունեցող երկրներին, որոնց թվում է նաև Ռուսաստանը, սխալ է։

Նամակի հեղինակների, այդ թվում՝ Թենեսի նահանգի սենատոր Բիլ Հագերթիի և Արկանզասի կոնգրեսական Ֆրենչ Հիլլի կարծիքով, Մոսկվային նման գումարների հատկացումը կխաթարեր Կրեմլի դեմ պատժամիջոցների ազդեցությունը անգամ Ուկրաինա ռուսական ուժերի ներխուժումից առաջ։

«Անցյալ շաբաթ Ուկրաինա ներխուժումը հստակ ցույց է տալիս, թե ինչու ԱՄՀ-ն երբեք չպետք է հաստատեր 2021 թվականի օգոստոսին 650 միլիարդ դոլար արժութային պահուստների վերջին տրանշը «հատուկ իրավունքներ» ունեցող երկրներին»,- ասված է նամակում։

Ներկայումս ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պատժամիջոցներ են սահմանել, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի դեմ։ Ուղերձի հեղինակները, սակայն, պահանջում են, որ ֆինանսների նախարարությունը համաձայնություն ստանա ԱՄՀ անդամ մյուս երկրներից՝ Մոսկվային զրկելու միջազգային հիմնադրամից ստացված միջոցներն օգտագործելու հնարավորությունից։