Կիևի հեռուստաաշտարակի մոտ պայթյուններ են տեղի ունեցել
Քաղաքականություն
01.03.2022 | 20:26Ռադիոհեռարձակման, ռադիոկապի և հեռուստատեսության ուկրաինական կոնցեռնը տեղեկացրել է, որ Կիևում հեռուստաաշտարակի մոտ տեղի ունեցած պայթյունները ռուսական հարվածների հետևանք են, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Պայթյունների հետևանքով վնասվել է հեռուստաաշտարակի տեխնիկական սենյակը։
«Հրթիռակոծության հետևանքով վնասվել է տեխնիկական սենյակը։ Ալիքների հեռարձակումը ժամանակավորապես հասանելի չի լինի։ Կոնցեռնը միջոցներ է ձեռնարկում՝ մարզերում հեռարձակումը վերականգնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր հերթին հայտնել է, որ պայթյունների հետևանքով վնասվել է աշտարակը սնուցող տրանսֆորմատորը և աշտարակի վրա տեղակայված տեխնիկան։
Էմմա Չոբանյան