Խարկովում հրթիռային հարվածն առնվազն 10 կյանք է խլել, 35 վիրավոր կա
Քաղաքականություն
01.03.2022 | 18:08Ավելի քան 10 մարդ է զոհվել, ևս 35-ը` վիրավորվել Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաք Խարկովում ռուսական հրթիռային հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյին։
«Ազատության հրապարակը խոցվել է թեւավոր հրթիռով. նմանատիպ հրթիռով ևս մեկ հարված է եղել փրկարարների ժամանելուց հետո, այն ևս դիպել է շենքին։ Շրջխորդրդի շենքի մեկ երրորդը փլուզվել է»,- ասել է Գերաշչենկոն։
Տաթև Ֆռանգյան