Կանադան հետաքրքրված է Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացմամբ․ ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացը՝ Փաշինյանին

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 19:18
Երևանի կենտրոնում փոշու և ազոտի երկօքսիդի գերազանցումներ են արձանագրվել
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 18:21
Տավուշում հայտնաբերվել է շուրջ 1,5 խմ ապօրինի տեղափոխվող վառելափայտ
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը նշել է, որ ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացի այցը մեր երկիր լավ առիթ է հայ-կանադական գործակցության օրակարգը քննարկելու համար և կարևորել այն հանգամանքը, որ Կանադան կիսում է ՀՀ բարեփոխումների տեսլականը: «Հայաստանը հավատարիմ է իր ժողովրդավարական օրակարգին և երախտապարտ է Կանադային, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ մեր ժողովրդավարությանը սատարելու համար», – ասել է ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած 2020թ. պատերազմից հետո ստեղծված դժվարություններին՝ ՀՀ կառավարությունը հետևողական առաջ է գնում ժողովրդավարական ինստիտուտների հզորացման ճանապարհով, ինչի մասին են վկայում միջազգային հեղինակավոր ընկերությունների գնահատականները:

Ստեֆան Դիոնը ՀՀ վարչապետին է փոխանցել Կանադայի վարչապետի ջերմ ողջույնները և ընդգծել, որ մեր երկիր է այցելել Հայաստան-Կանադա ռազմավարական երկխոսության հեռանկարները քննարկելու նպատակով: «Կանադան ՀՀ ժողովրդավարական օրակարգի հաստատուն աջակիցն է և հետաքրքրված է Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացմամբ», – նշել է ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության հզորացմանը և այդ համատեքստում հայ-կանադական գործընկերության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետն առաջարկել է կանադական կողմին դիտարկել Հայաստանում ճանապարհաշինության, ջրամբարաշինության, վերականգնվող էներգետիկայի, կանաչ տնտեսության, նաև կրթական ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի հնարավորությունները: Ստեֆան Դիոնը հետաքրքրական է համարել առաջարկները և նշել, որ դրանք կներկայացնի Կանադայի վարչապետին ու կառավարությանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Վարչապետը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման առնչությամբ, ինչպես նաև անդրադարձել միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում և ակնկալում է միջազգային գործընկերների օժանդակությունն այդ գործընթացին:

Կողմերն ընդգծել են ժողովրդավարական հաստատությունների կարևորությունը անվտանգային մարտահրավերների սպասարկման համատեքստում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է Կանադայի հետ ակտիվ աշխատել քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար համատեղ օրակարգի և ծրագրերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել գործընկերոջը՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: