Հայաստանում շարունակվում է պետական, համայնքային հաստատությունների սերժազերծման գործընթացը. Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 14:52
ԱԺ-ն ընդունեց էթիկայի ժամանակավոր հանձնաժողով
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
Բոլորը

«Այս ժամացույցը երեքհարյուր տարի հետ է, կարգի է պետք բերել երկիրը, ժողովուրդ»,- այսօր հանրապետության հրապարակում հայտարարեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ շարունակելով՝ «Մենք անպայման հաղթելու ենք»:

Լևոն Բարսեղյանն ասաց՝ այդպես մտածելու հիմք է հանդիսանում այն, որ առավոտյան Երևան գալուց Բազմաբերդ գյուղի մոտ փակել են իր ճանապարհը:

«Գիտեք՝ իմ ճանապարհը միշտ ոստիկաններ են փակել, սակայն այսօր մի կերպ համոզեցի, թողեցին, եկա, տեղ հասա հետո իմացա, որ վարորդին բռնել են, հետո սկսեցին գրել, թե ինչ եղավ Հայկը: Ասում եմ՝ ոստիկանները թող մտածեն՝ ոնց են պրծնելու ձեռքից»,- պատմեց Լևոն Բարսեղյանը:

Բարսեղյանը շեշտեց՝ Հայաստանում շարունակվում է պետական, համայնքային հաստատությունների սերժազերծման գործընթացը:

«Պետք է հեռացնել Սերժ Սարգսյանի նկարները, և այն ամենը,ինչ կհիշեցնի սերժաստանը: Այսօր ահազանգել են ինձ մի քանի դպրոցներից, որ տնօրենները պաշտպանել են Սերժ Սարգսյանի լուսանկարը, եթե վաղն այդ տնօրենները իրենց ձեռքով այդ լուսանկարները չհանեցին, հերթով կանցնենք այդ դպրոցներով և կհանենք այդ բոլոր նկարները»,- հավելեց պարոն Բարսեղյանը:

Ըստ Լևոն Բարսեղյանի՝ տնօրենները պետք է գլխի ընկնեն, որ կրթությունը պետք է զերծ լինի քաղաքականությունից, առավելևս՝ սերժիզմից:

«Ողբ եմ լսում տարբեր համայնքներից, որ իրենց փակել են տարբեր դպրոցներում և կառույցներում, փախեք: Կարող է թվալ, բայց ապստամբ երեխաների դեմ դուրս են գալիս իրենց տատիկները, պապիկները, ծնողները»,- հավելեց Բարսեղյանը՝ կոչ անելով չխոչընդոտել դպրոցականներին: