Mastercard-ն անջատել է ռուսական ֆինանսական կազմակերպությունները
Քաղաքականություն
01.03.2022 | 11:57Ամերիկյան Mastercard վճարային համակարգը հայտարարել է Ռուսաստանի շատ ֆինանսական կազմակերպությունների անջատման մասին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով կիրառված պատժամիջոցների պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ինչպես հայտնում են միջազգային գործակալությունները, Mastercard-ի հայտարարության մեջ ասվում է, որ ընկերությունը մոտ օրերս կշարունակի աշխատել կարգավորիչ մարմի հետ, որպեսզի կատարի իր պարտավորությունները։ Բացի այդ, Mastercard-ը խոստացել է 2 միլիոն դոլար նվիրաբերել պատերազմից տուժածներին։
Տաթև Ֆռանգյան