ԵՄ-ն պաշտոնապես սկսել է Ուկրաինայի անդամակցության հայցի դիտարկման գործընթացը
Քաղաքականություն
01.03.2022 | 10:34Եվրոպական միությունը պաշտոնապես սկսել է Ուկրաինայի անդամակցության հայցի դիտարկման գործընթացը։ Այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է ԵՄ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Վսեվոլոդ Չենցովը, գրում է korrespondent-ը։
Նա ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումը, որը ստորագրել է նախագահ Զելենսկին, հանձնել է ԵՄ խորհուրդը նախագահող Ֆրանսիայի ԵՄ-ում մշտական ներկայացուցիչ Ֆիլիպ Լեգլիզ-Կոստին։
«Դիմումը գրանցվել է։ Քննարկան ընթացակարգը սկսված է»,- գրել է նա։
Տաթև Ֆռանգյան