G7-ի երկրները որոշել են ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները հանդիպմանը, որին մասնակցել է նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, պայմանավորվել են շարունակել պաշտպանական զենք մատակարարել Ուկրաինային, ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը։

«Կարևոր հանդիպում G7-ի արտգործնախարարների և Ուկրաինայի միջև: Մենք հստակ դիրքորոշում ունենք. Պուտինը պետք է պարտվի, և Ուկրաինայի ինքնիշխանությունը վերականգնվի: Մենք պայմանավորվեցինք շարունակել Ուկրաինային պաշտպանական զենք և տեխնիկա մատակարարել»,- Twitter-ում գրել է Թրասը:

Կողմերը պայմանավորվել են նաև ավելացնել պատժամիջոցները՝ Ռուսաստանի տնտեսությանը վնաս հասցնելու համար։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ռուսական բանակի զսպող ուժերը մարտական հերթապահության հատուկ ռեժիմի  բերել։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Դրանից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ երկրներ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հաստատել է Եվրամիության և նրա գործընկերների մտադրությունը՝ սառեցնել Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները և արգելափակել SWIFT համակարգին ռուսական որոշ բանկերի մուտքը։ Եվրամիությունն ամբողջությամբ փակում է իր երկրների օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։

Ռուսական ավիաընկերությունների համար իրենց օդային տարածքն են փակել Սլովենիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Չեխիան, Լեհաստանը և Կանադան։ «Ռոսավիացիան» ի պատասխան սկսել է փակել Ռուսաստանի օդային տարածքը այս երկրների ավիաընկերությունների համար։