ԵՄ-ում հաստատել են ՌԴ ԿԲ-ի ակտիվները սառեցնելու և SWIFT-ին հասանելիությունը սահմանափակելու մտադրությունը

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հաստատել է Եվրամիության և նրա գործընկերների մտադրությունը՝ սառեցնել Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները և արգելափակել SWIFT համակարգին ռուսական որոշ բանկերի մուտքը։

«Բոլոր միջոցները համընկնում են այն հզոր փաթեթի հետ, որը ես ներկայացրի երեկ երեկոյան, և որը համաձայնեցվել է միջազգային գործընկերների հետ»,- Interfax.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Լյայենը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ կայացած մամուլի ասուլիսում:

«Այս փաթեթը հետևյալն է. ռուսական կարևոր բանկերը դուրս կմնան SWIFT համակարգից, մենք նաև կարգելենք Ռուսաստանի կենտրոնական բանկի գործարքները և կսառեցնենք նրա բոլոր ակտիվները։  Մենք թիրախավորում ենք նաև ռուս օլիգարխների ակտիվները», – հայտարարել է նա։

NBC հեռուստաալիքը, վկայակոչելով SWIFT-ի հայտարարությունը, հայտնել է, որ համակարգի ղեկավարները պատրաստ կլինեն կատարել ԱՄՆ-ի և ԵՄ-ի որոշումը՝ անջատել ռուսական որոշ բանկեր, եթե համապատասխան հրահանգ ստանան։

Ավելի վաղ նույն ասուլիսում Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ Եվրամիությունն ամբողջությամբ փակում է իր երկրների օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Դրանից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ երկրներ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։