Լուկաշենկոն հավաստիացրել է, որ Բելառուսի տարածքից զորքեր չեն մտնի Ուկրաինա․ Զելենսկի

Լուրեր

16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Զելենսկին․ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցը,  հայտարարել է, որ այն երկար և առարկայական է եղել, ընդ որում, Լուկաշեկնոն հավաստիացրել է, որ Բելառուսի տարածքից հրթիռներ չեն թռչի և զորքեր չեն մտնի Ուկրաինա:

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Մենք նրա հետ երկու տարի չենք խոսել։ Իսկ այսօր ես նրա հետ շատ առարկայական եմ խոսել։ Ես մանրամասն բացատրեցի նրան մեր բախման անհնարինությունը։ Ես չեմ ուզում, որ հրթիռները, ինքնաթիռներն ու ուղղաթիռներն Ուկրաինա թռչեն Բելառուսից։ Ես չեմ ուզում, որ Բելառուսից զորքեր գնան Ուկրաինա։ Եվ նա ինձ հավաստիացրել է դրանում», – Interfax-ի ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է Զելենսկին նախագահի գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն իր Telegram-ի ալիքում հայտնել էր, որ Բելառուսի տարածքից Ուկրաինայի ուղղությամբ Իսկանդերներ են արձակվել։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Դրանից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ երկրներ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։

Գերտերությունները նոր պատժամիջոցներ են ընդունել, ըստ որոնց՝ ռուսական բանկերը կանջատվեն SWIFT համակարգից։

Ավելի վաղ ռուսական ավիաընկերությունների համար իրենց օդային տարածքն են փակել Սլովակիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Չեխիան, Լեհաստանը և Կանադան։ «Ռոսավիացիան» ի պատասխան սկսել է փակել Ռուսաստանի օդային տարածքը այս երկրների ավիաընկերությունների համար։

Եվրամիությունն ամբողջությամբ փակում է իր երկրների օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար. այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։