Կիևում 18.000 միավոր զենք և սպառազինություն է բաժանվել պահեստազորայիններին

Լուրեր

29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
29.03.2026 | 15:51
Ռուբինյանը` Քըլըչի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 15:40
Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին. ոստիկանությունը լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի
29.03.2026 | 15:20
Ռաֆայել Հարությունյանի սանը դարձել է գեղասահքի աշխարհի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 15:11
Գևորգ Պապոյանը` աշխատակազմի ղեկավարների բարձր պարգևավճարների մասին
29.03.2026 | 14:53
Միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում՝ Փաշինյանի դուրս գալու ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 14:17
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի կանգ է ունեցել մարզման ժամանակ
29.03.2026 | 14:14
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
29.03.2026 | 14:04
Էդուարդ Սպերցյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի հայտացուցակում
29.03.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
29.03.2026 | 13:15
Արդեն նկատվում է լուսային աղտոտման աճի դանդաղեցում, իսկ որոշ դեպքերում նաև լուսային աղտոտման նվազման միտում․ Երևանի քաղաքապետարան
29.03.2026 | 12:31
ՏՀԿ հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրվել է Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը
29.03.2026 | 11:43
Պենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington Post
29.03.2026 | 11:22
Վթարային ջրանջատում Երևանում
Բոլորը

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ հինգշաբթի վաղ առավոտյան ռուսական ներխուժման սկսվելուց հետո միայն Կիևի մարզում մոտ 18.000 միավոր զենք և սպառազինություն է բաժանվել պահեստազորայիններին, հաղորդում է CNN-ը:

Համատեղ հայտարարության մեջ պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնին հայտարարել են, որ սպառազինության նոր խմբաքանակ ևս կստանան։

«Շուտով մենք ժամանակակից զինամթերքի և այլ միջոցների հավելյալ աջակցություն կստանանք մեր գործընկերներից»,- հայտնել են նրանք։ Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամայել է համազգային զորահավաք անցկացնել։ Զելենսկին ասել է, որ «պետության պաշտպանությունն ապահովելու, Ուկրաինայի Զինված ուժերի և այլ ռազմական կազմավորումների մարտական և մոբիլիզացիոն պատրաստականությունը պահպանելու համար» կարգադրվել է լայնածավալ մոբիլիզացիա, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևում և Ուկրաինայի բոլոր հիմնական զորամասերում։ Սա ներառում էր 18-ից մինչև 60 տարեկան բոլոր արական սեռի քաղաքացիների՝ երկրից դուրս գալու արգելքը՝ ըստ Պետական սահմանապահ ծառայության:

 

Տաթև Ֆռանգյան