ՌԴ-ի հարձակման հետևանքով 57 ուկրաինացի է զոհվել․ Ուկրաինայի ԱՆ ղեկավար

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման հետևանքով զոհվել է 57, վիրավորվել՝ 169 ուկրաինացի։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ արդեն կա 57 զոհ և 169 վիրավոր։ Մենք հիմա չենք բաժանում մարդկանց զինվորականների և ոչ զինվորականների։ Նրանք ուկրաինացիներ են, որոնք, ցավոք, տուժում են պատերազմից և մեր երկրի տարածք ներխուժած զավթիչների գործողություններից»,- ասել է նախարարը TCH-ին տված հարցազրույցում։

Լյաշկոն նշել է, որ ռուսական ԶՈՒ-ն գնդակոծում է նաև Ուկրաինայի հիվանդանոցները։

«Մարտեր և հրետակոծություններ են ընթանում Ավդեևկայում, որտեղ կա Ուգլեդարի հիվանդանոցը։ Գնդակոծվել է շտապօգնության մեքենան և հենց հիվանդանոցը»,- ասել է պաշտոնյան։