«ԳՇ պետը պիտի ազատվեր. չի կարող շտաբի պետը զորքեր ղեկավարել, երբ իր վրա քրեական գործ կա». Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Այսօր հայտնի դարձավ, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատվել է պաշտոնից, ՊՆ-ում մի շարք այլ պաշտոնանկություններ են եղել:

Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք արդարացված է ԶՈւ ԳՇ պետի պաշտոնանկությունը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը նշեց. «Ահագին ժամանակ առաջ, երբ որ քրեական գործ էր հարուցվել Արտակ Դավթյանի նկատմամբ, ես այդ ժամանակ կարծում էի, որ ԳՇ պետի փոփոխություն պետք է տեղի ունենա, բայց ձգձգվեց: Մեկ է, պետք է փոխվեր, քանի որ չի կարող Գլխավոր շտաբի պետը զորքեր ղեկավարել, երբ որ նրա նկամամբ քրեական գործ կա հարուցված: Եվ հիմա են տեղի ունեցել այդ փոփոխությունները, համապատասխան նշանակումներ կլինեն:

Երկրորդ՝ քանի որ պաշտպանության նախարարը փոխվել է, իհարկե նաև նախարարը պետք է նոր նշանակված ԳՇ պետի հետ կաողանա աշխատել, այսինքն՝ ԳՇ պետը պետք է լինի իր ուզած մարդը, որպեսզի կարողանան բանակի խնդիրները լուծել. բանակի վերափոխումնեը, արդիականացումը, այդ ամենը պետք է իրար հետ անեն՝ ուս ուսի տված»:

Անդրադառնալով հարցին, թե անհամաձայնություններ կային պաշտպանության նախարարի և ԳՇ պետի միջև՝ կապված բանակի ռազմավարության նոր հայեցակարգի հետ, պատգամավորը նշեց, որ նմանատիպ խնդիրներ եղել են, և հիմա այդ խնդիրները պետք է վերանան: «Նորանշանակ նախարարը և նոր Գլխավոր շտաբի պետը պետք է իրար հետ աշխատեն սինխրոն ձևով, այլ կերպ հնարավոր չէ: Եղել է ժամանակ, երբ ԳՇ պետն ուրիշ ուղղությամբ է գնացել, նախարարն ուրիշ, տարբեր ուղղությամբ են մտածել և աշխատել:

Մելքոնյանը հավելեց, որ չի կարող ասել, թե ով կնշանակվի ԳՇ պետ, բայց կան արժանավոր մարդիկ, ովքեր կարող են ազնվորեն ծառայել ազգին ու նվիրվել հայոց բանակին:

Մանրամասները՝ տեսանյութում: