ՀՀ-ին պատերազմի վտա՞նգ է սպառնում. Պուտինի սանձազերծած ագրեսիայի հնարավոր հետևանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Վլադիմիր Պուտինի հրամանով՝ այսօր վաղ առավոտից սկսվել է Ռուսաստանի ռազմական հարձակումը Ուկրաինայի վրա: Միջազգային մամուլը հայտնում է՝ հրթիռներ են արձակվել ուկրաինական երկու տասնյակից ավելի քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հաղորդվում է նաև զոհերի և վիրավորների մասին: Երևանում չեն բացառում, որ Կիևի ու Մոսկվայի միջև թեժացող պատերազմն իր բացասական ազդեցությունը կունենա նաև Հայաստանի վրա:

Չնայած մինչ այս պաշտոնական Երևանը չեզոք դիրքորոշում է ցուցաբերել, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն իրադարձությունների զարգացման այլ ընթացք է կանխորոշում: Գրիգորյանն ասում է՝ եթե Երևանը հօգուտ Մոսկվայի դիրքորոշում հայտնի, ապա Արևմուտքի պատժամիջոցներն անխուսափելի կլինեն:

Քաղաքագետ Տիգրան Գևորգյանի խոսքով էլ՝ Հայաստանը Ռուսաստանի հետ չպետք է հայտնվի բարիկադների նույն կողմում, քանի որ հետևանքները մեր երկրի համար ծանր կլինեն:

Ռուս-ուկրաինական խորացող հակամարտության ֆոնին՝ մարտական գործողությունների մեկնարկից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մոսկովյան այցի մասին: Ըստ Հայաստանի ՊՆ-ի՝ Պապիկյանը հանդիպելու է ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ: Երևանում Պապիկյանի այցը պատահական չեն համարում:

Վերլուծաբանները չեն բացառում, որ Ռուսաստանը մինչև անգամ Ուկրաինայի գրավյալ տարածքներում խաղաղապահների տեղակայման հարց կբարձրացնի:

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահներ կարող են տեղակայվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով: Քաղաքագետ Տիգրան Գևորգյանն անհավանական է համարում այս սցենարը:

Երևանում մտահոգություններ կան նաև, որ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի հետևանքները կզգացվեն հայ-ադրբեջանական սահմանին:

Այսօր սկսված ռուս-ուկրաինական պատերազմի առնչությամբ պաշտոնական Երևանը որևէ դիրքորոշում չի հայտնել։ Նկատենք, սակայն, որ Ղազախստանում նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ ամենայնի, Ռուսաստանի հետ անվտանգային և տնտեսական համագործակցության պայմանագրեր ունեցող պետությունների ղեկավարները պատերազմի թեման չեն շրջանցի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան