Ուկրաինայի ԶՈՒ-ն անդրադարձնում է զավթիչ ուժերի օդային հարվածները․ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբ

Լուրեր

29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
29.03.2026 | 15:51
Ռուբինյանը` Քըլըչի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 15:40
Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին. ոստիկանությունը լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի
29.03.2026 | 15:20
Ռաֆայել Հարությունյանի սանը դարձել է գեղասահքի աշխարհի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 15:11
Գևորգ Պապոյանը` աշխատակազմի ղեկավարների բարձր պարգևավճարների մասին
29.03.2026 | 14:53
Միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում՝ Փաշինյանի դուրս գալու ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 14:17
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի կանգ է ունեցել մարզման ժամանակ
29.03.2026 | 14:14
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
29.03.2026 | 14:04
Էդուարդ Սպերցյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի հայտացուցակում
29.03.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
29.03.2026 | 13:15
Արդեն նկատվում է լուսային աղտոտման աճի դանդաղեցում, իսկ որոշ դեպքերում նաև լուսային աղտոտման նվազման միտում․ Երևանի քաղաքապետարան
29.03.2026 | 12:31
ՏՀԿ հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրվել է Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը
29.03.2026 | 11:43
Պենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington Post
29.03.2026 | 11:22
Վթարային ջրանջատում Երևանում
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերն անդրադարձնում են զավթիչ ուժերի օդային հարվածները։ Այս մասին հայտարարել են Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբից, փոխանցում է Unian-ը։

«Այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 5:00-ին, ՌԴ ԶՈՒ-ն սկսել է արևելքում մեր ստորաբաժանումների ինտենսիվ գնդակոծությունները, ինչպես նաև հրթիռային հարվածներ է հասցնում Բորիսոպոլի, Օզերնիի, Կուլբակինի, Չուգուևի, Կրամատորսկի, Չերնոբաևկի, ինչպես նաև Ուկրաինայի Զինված ուժերի այլ օբյեկտներին։ Միաժամանակ, ագրեսորը սկսել է հրետակոծել պետական սահմանի երկայնքով Ուկրաինայի տարածքն ու բնակավայրերը։ Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը հետ են մղում զավթիչի օդային հարձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Պետության պաշտպանական ուժերը գտնվում են լիարժեք մարտական պատրաստի վիճակում, գրավել և պահպանում են պաշտպանական դիրքերը։ Իրավիճակը վերահսկելի է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մինչ այդ, AiF-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում պայթյունից տուժել են Վասիլկովսկա փողոցի 3 հասցեում գտնվող մի քանի շենքեր, այդ թվում՝ բնակելի շենքեր և առևտրային կետեր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյուններ են լսվել Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանի մոտ։

Տաթև Ֆռանգյան